00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ ՍանասարյանՌուստամ Բադասյանը՝ ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հունիսի 3-ի դրությամբ դադարեցվել է 1599 կազմակերպության գործունեություն Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ Բժիշկները՝ բաց տարածքներում և մեքենայի մեջ ընտանիքի անդամների դիմակ կրելու մասին (տեսանյութ)Ինչո՞ւ ասիմպտոմ դեպքերի համար բուժում չի նշանակվում (տեսանյութ)Քաղաքացին «Բ 58» է խմել՝ մտածելով, որ քննիչը ձերբակալելու է իրենԱրդյոք միֆ է կորոնավիրուսը, պե՞տք է վախենալ մահերի թվից․ մասնագիտական քննարկում Covid-19-ի մասին (տեսանյութ)

Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը (տեսանյութ)

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին. ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագության մեջ ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ըստ նախնական համաձայնության, ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ մաքսային ստուգման չեն ենթարկել 2020թ. փետրվարի 6-ին վաղ առավոտյան Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած բեռնատարը։ Ընդհակառակը՝ հանցավոր նպատակն իրագործելիս խոչընդոտները վերացնելու համար՝ մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որը 200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների և մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, ինչի արդյունքում խմբի անդամները պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ բեռնատարի վարորդին թույլատրել են առանց բեռի մաքսազերծման հեռանալ մաքսատան տարածքից՝ դրանով իսկ հեղինակազրկելով պետական կառույցը, խաթարելով դրա բնականոն գործունեությունը և էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից, ընդ որում՝ մաքսավորներից մեկը խոստովանել է հանցագործության կատարումը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց կողմից կատարված արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս
4 Հուն
Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակված ոստիկանները հեռացվել են աշխատանքից․ TwitterՊարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին օգնության հարցով դիմելու համար. Վահան Հունանյան Սաշիկին գտել են Աբովյան քաղաքում. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը «Կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԾիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դիՄիանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. վարչապետՏուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ)Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր. Արայիկ ՀարությունյանՊահանջում ենք նախարարից հիմնավորել հերքումը և տալ հստակ անուններՈստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. ԲադասյանԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 10 հազարը. Associated Press Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Գործազրկության «համաճարակ». քանի աշխատատեղ է բացվել և քանիսն են փակվել կարանտինի ընթացքումՄենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Թորոսյան Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ապրող օտարերկրացու նամակը՝ գրված իր խորհրդականին Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Վարչապետը մանրամասներ հայտնեց իր և իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնելՀայաստանում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. ՓաշինյանՌուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 831 նոր դեպք․ Ռիա ՆովոստիՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Մեծ վաստակ ունեցող Խաչատուրովը գնա ո՞ւմ հարցերին պատասխանի. փաստաբան Ինչո՞ւ Դավիթ Անանյանը հեռացավՊԲ-ն ապրիլյանի օրերին դիրքերում սպառազինության պրոբլեմ չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Այլ անձով ձևակերպված վարկը բանկից հափշտակելու դեպքով գործից անջատված մասը դատարանում է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը (տեսանյութ)Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները. ՆաղդալյանԴոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 129 քաղաքացիՀիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել «Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցային համալիրի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ ՍանասարյանՓաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես՝ ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան Ռուստամ Բադասյանը՝ ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ 24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը Երևանի վեց դպրոցի տնօրեններին տրվել է նկատողություն. նախարար Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հունիսի 3-ի դրությամբ դադարեցվել է 1599 կազմակերպության գործունեություն «Հանրաքվեի համար հավաքված գումարները երբ են վերադարձնելու նվիրատուներին»Կորոնավիրուսի առաջին դեպքը Ջավախքում. Ղաուրմայի բնակչի թեստը դրական է Կարծում եք զարմացա՞, չէ, հերթական անգամ զզվեցի․ Նաիրա ԶոհրաբյանՑավով եմ տեսնում, թե ինչ դժվարություններ են տանում մեր հայրենակիցները` համաճարակի պատճառով․ Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել ԱՀԿ-ն հորդորում է առողջ մարդկանց բժշկական դիմակներ չկիրառել․ NewsTubeԱջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից