Ազգային ժողովի աշխատակազմը ժամանակակից 550 համակարգիչ կգնի
Քաղաքական
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնել է, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար իրենք մտադիր են գնել ժամանակակից համակարգիչներ։ Նրա տեղադրած գրաֆիկների համաձայն՝ 2019 թվականին գնվել է 270 նման համակարգիչ, իսկ 2020 թվականին ձեռք է բերվելու ևս 552 հատ։