ՀՌՀ նախագահը հանդիպում է ունեցել «МИР»-ի նախագահի տեղակալների հետ
ՀասարակությունՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ.
«Շատ արդյունավետ աշխատանքային հանդիպում ունեցա Երևան ժամանած «МИР» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահի տեղակալներ Վ.Կազառեզովի եւ Ա.Իկոննիկովի հետ: Քննարկեցինք մի շարք հարցեր և խնդիրներ, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ, որոնք, կարծում եմ, կմեծացնեն «հայկական» բովանդակության սփռումը ԱՊՀ երկրներում: Հյուրերը բարձր գնահատեցին «МИР»-ի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը, որի շնորհիվ գրեթե ողջ հետխորհրդային տարածքում ծանոթանում են մեր երկրի մշակույթին, ձեռքբերումներին, հասանելի են դարձնում մեր տեսակետները տասնյակ միլիոնավոր մարդկանց»: