Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը» վնասված են
Իրան«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են: Այդ մասին հայտնել է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին:
«Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված «սեւ արկղերը»…Նորոգումից հետո «սեւ արկղերը» կվերծանվեն, հավելել Է Խաթամին»,- ասված է փետրվարի 19-ին IRNA-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: