00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան՝ ներսից (տեսանյութ)Տարիներ շարունակ մեր ավիացիան քանդում են, մենք ոչինչ չունենք. կարծիքԱպօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել (տեսանյութ)51-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) ՔԿՀ-ներից դատարան յուրաքանչյուր մեքենայով տեղափոխվում է միայն մեկ անձ. մեքենան ախտահանվում է. ոստիկանություն Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Տեր-Պետրոսյանի առաջին քայլը. Փաշինյանին ցանկանում են «խաղից դուրս» թողնելԱրցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել սորոսական թափթփուկներին․ Բագրատյան Վարչապետի աղջկա հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի դատական նիստը կկայանա ապրիլի 23-ին 178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր (տեսանյութ)

Գագիկ Խաչատրյանին վերաբերող միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրելը կասկածի տեղիք է տալիս. պաշտպան

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը: 

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել գործը քննող դատավորին այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը դատարանի նախագահի կողմից սահմանված կարգի խախտմամբ էր մակագրվել նրան եւ որ, զարմանալի զուգադիպությամբ, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրա բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություններ տալու միջնորդությունները հանձնարարվել էին նրան:

«Ի պատասխան դատարանը հայտնեց, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որեւէ դատավոր մեկ անգամ քննում է անձի կալանավորման միջնորդությունը, ապա այդ հարցի հետ կապված հետագա բոլոր միջնորդությունները եւս նա է քննում:  Սակայն պարզվում է, որ նույն գործով տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հերթական միջնորդության քննությունը կրկին հանձնարարվել է նույն դատավորին, այնինչ Կարեն Խաչատրյանի պարագայում իրավիճակը կտրուկ հակառակն է»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդության քննության ընթացքում դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը եւ նրան գրավով ազատ էր արձակել:  Այնպես է ստացվել, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը եւ Կարեն Խաչատրյանը կրկին կալանավորվել է, որից անմիջապես հետո նրա պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն այս անգամ այդ միջնորդությունը ոչ թե նույն դատավորին է մակագրվել, այլեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այլ՝ Կենտրոն նստավայրի մեկ այլ դատավորի:

Պաշտպան Երեմ Սարգսյանն այս համատեքստում պնդում է, որ նման երկակի ստանդարտները վկայում են միայն այն մասին, որ սույն քրեական գործով Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետների երկարացման եւ գրավի միջնորդությունները մակագրվում եւ հանձնարարվում են այն դատավորներին, որոնք ձեռնտու են այդ հարցով շահագրգիռ անձանց:

«Այսինքն, եթե որեւէ դատավոր մշտապես երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետները եւ մերժում գրավի միջնորդությունները, ապա նա շարունակում է քննել հաջորդ միջնորդությունները, իսկ եթե որեւէ դատավոր գրավի միջնորդությունը բավարարում է, ապա նա այլեւս չի քննում հաջորդ միջնորդությունները, քանի որ ցանկալի դատավոր չի հանդիսանում», - ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նաեւ հավելում է, որ «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական գործերը եւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, անհապաղ մուտք են արվում Ծրագիր եւ նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների: 

Այսինքն, վերը հիշատակված որոշման այս կետից, ինպես նաեւ որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որեւէ իրավասություն չուներ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննության համար իր կամայական ցանկությամբ հանձնել կոնկրետ իր նախընտրած դատավորին, ուստի այս համատեսքտում ակնհայտ է նաեւ, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործերի քննության ընթացքում չեն պահպանվել նաեւ դատավորների միջեւ գործերի բաշխման կարգը, չեն պահպանվել վերը նշված որոշման պահանջները, փոխարենը դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկության հիման վրա, առանց որեւէ իրավական հիմքի եւ իրավասության, Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործերի քննությունը հանձնարարել է իր նախընտրած դատավորներին:

Պաշտպանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրվելու փաստը կասկածի տեղիք է տալիս դատարանի անկախության եւ անաչառության մասով, ուստի ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերը չեն քննվել եւ քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

Լրահոս
8 Ապր
Բեռնի Սանդերսը դուրս է գալիս ԱՄՆ նախագահական ընտրապայքարիցՊատրաստ եմ դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» և հեռացնել այնտեղից հայհոյանքները․ Խաժակյան Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում«Մենք հայտնաբերել ենք մի դեղամիջոց, որը կարող է կորոնավիրուսը սպանել 48 ժամվա մեջ»․ ավստրալացի գիտնականներ․ Antiviral ResearchՀաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները ԵՄ-ն 92 մլն եվրո կտրամադրի Հայաստանին Աշոտ Բոլյանի սպանության պատվիրատուները Հայաստանից են. չեմպիոնի կինը մանրամասներ է հայտնում. News.amՄիայն մեկ վարձակալության պայմանագրի շրջանակներում Երևան համայնքը նախկինում կորցրել է մոտ 290 մլն դրամ եկամուտ. Արամ Դանիելյան«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն․ դրամ է տրամադրել Չինաստանից եկող բժշկական պարագաների ձեռքբերման համար․ Աննա Հակոբյան Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ․ Փաշինյան Ելակը մտավ զորամաս․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար. ՍուրենյանՉեխ նուդիստներին ստիպել են բժշկական դիմակներ կրել (լուսանկարներ)Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք կորոնավիրուսը. ԱՀԿ գլխավոր տնօրենԵրկու փաստ, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել կորոնավիրուսի մասին. «COVID-19 Հայաստան»Աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի հուլիսին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան Քենիայում կարանտինը խախտողներին գոտիով ծեծի են ենթարկում. LiveLeak (տեսանյութ)Աշտարակում բախվել են Hummer-ն ու Opel-ը. կա վիրավորՄաքսիմ Գալկինը հայերենով մանկական բանաստեղծություն է արտասանել (տեսանյութ) Կորոնավիրուսը կվերանա մեկ ամսից. այն արդեն ինքնաոչնչանում է. վարակաբան. CGTN Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել. Ermenihaber Հայաստանում տեղ չկա՞, որ պարոն վարչապետը իր ժողովրդին տեղավորի. հայերը Մոսկվայից չեն կարողանում հետ գալ (տեսանյութ) Լոռիում հնդկաձավարի և հացի գները աճել են, ալյուրինը և շաքարավազինը՝ նվազել. ՏՄՊՊՀ3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր Թուրքիայում սկսել են կարանտինի ընթացքում մարդկանց տեղաշարժը վերահսկել սմարթֆոնների միջոցով․ Ռիա ՆովոստիԱպրիլի 7-8-ը Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. Ավինյան «Սորոսականներին» կֆինանսավորեն հարկատուների հաշվինԿորոնավիրուսն Արցախ տարած կինն իմացել է, որ վարակվածի հետ է շփվելCOVID-19-ով առանց ախտանիշների հիվանդների մոտ թոքերի ախտահարումներ են հայտնաբերվել․ NorthAmericaPortalՄոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովվել են ժամանակավոր կացարանով ԳՇ պետը և ՊՆ տեղակալը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են քննարկում Լրատվական կայքերում կսահմանափակվի վիճակախաղերի գովազդը. տուգանքը՝ մինչև 1 մլն դրամՍերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան քննիչ հանձնաժողովինՀրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել ԿԳՄՍ-ին՝ աշակերտներին տրամադրելու նպատակով Նախարարությունն ստացել է թոքերի օդափոխման սարքերի վերանորոգման և արտադրությանն առնչվող 280 առաջարկ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Զարիֆի հետ Ֆրանսիայում մահացել է նշանավոր հայ աստղագետ Հակոբ ԹերզանըՀայտնի է՝ որն է լավագույն միջոցը կորոնավիրուսի դեմ․ Medical Xpress Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի դեմ պայքարում Հայաստանի ջանքերը. ՉԺՀ նախագահՈստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել Արագածոտնում Toyota Camry-ն բախվել է «ՎԱԶ-2105»-ին. վերջինս շրջվել է, կան վիրավորներ«Մենք կհաղթենք այս վարակին». Պուտինը գնահատել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում․ Россия24Կորոնավիրուսի տարածման դեմ տարվող միջոցառումներում միայն բժշկական մասով ներգրավված են մոտ 3000 հոգի. ԹորոսյանՄնացականյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումներըԱլեն Սիմոնյանը տեսակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին Հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշն ավելացել է 92 տոկոսով. Գոռ Աբրահամյան Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Կապանի Շահումյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Ամենադիտված
5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Սոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդիցՖոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է Ձախողված Թորոսյանը, կորոնավիրուսն ու «լավ աշխատանքի առաջարկը` ԱՄՆ-ից» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». վիճաբանություն՝ քաղաքացու և ոստիկանների միջև (տեսանյութ)Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսից Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am «Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու»Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)