Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. Բադալ Մուրադյան փողոցը մասամբ փակվել է Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով Վլադիմիր Սպիվակովը վերադարձրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տված շքանշանը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ) Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել ԱԺ-ն դեմ քվեարկեց ԼՀԿ-ի ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին 

Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է

Տնտեսություն
2019թ. օգոստոսից առ այսօր՝ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը որևէ պատասխան չի տալիս օտարերկրյա ներդրումային ծրագրին։ Երկու փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կատարել տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում, միայն առաջին փուլով ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր, զբաղվել մեքենաշինությամբ՝ հարկերից ազատման թույլտվության պարագայում:
Դեռևս օրեր առաջ, խնդիրը սաբոտաժ անվանելով, այս մասին գրել էր «Փաստ» օրաթերթը, սակայն հարցը, դեռևս, չի գրավել պատասխանատու մարմինների ուշադրությունը և չի արժանացել որևէ արձագանքի:
 
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցն առավել մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեց «First Industrial Zone» միջազգային ընկերության պրոեկտ մենեջեր Հրայր Նարիմանյանի հետ:
 
 - Պարոն Նարիմանյան, երկու տարի առաջ կառավարությանն եք ներկայացրել ներդրումային ծրագիր: Ի՞նչ փուլում է դիմումը։
 
2019թ. օգոստոսի 28–ին ներդրումային բիզնես ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Կդժվարանամ ասել՝ ինչ փուլում է գտնվում բիզնես ծրագիրը կառավարությունում, քանի որ առ այսօր պատասխան չունենք։ Բայց մեր ունեցած տեղեկություններով, սահմանված կարգի համաձայն, 20 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխան ստանայինք, բայց արդեն անցել է շատ երկար ժամանակ, սակայն պատասխան չունենք։ Բազմիցս դիմել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, կառավարությանը, որպեսզի հասկանանք՝ ինչ փուլում է գտնվում դիմումը, բայց պաշտոնական որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Ամեն դեպքում, պատասխան ստանալու բոլոր ժամկետները խախտված են։
 
-Դուք ակնկալում եք ստանալ կառավարությունից մերժմա՞ն պատասխան։
 
Մենք ակնկալում էինք դրական պատասխան, քանի որ ասում էին, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և մտածում էինք, որ մեր նախաձեռնած լավ գաղափարը պետք է դրական արձագանք ստանա։ Բայց նույնիսկ մերժման պատասխանը մենք հիմա չունենք։ Մեր ներկայացրած բիզնես ծրագիրն ուսումնասիրելու համար կառավարության աշխատակազմի կողմից ստեղծվել է հանձնաժողով։  Այդ հանձնաժողովում ընդգրկված պաշտոնյաներից որևէ մեկի հետ ներդրողների միջև հանդիպում չի եղել։ Երկու տարի բանակցել ենք, բայց այդ ընթացքում նրանցից որևէ մեկի հետ չենք հանդիպել, չենք քննարկել ծրագրի մանրամասները և արդյունավետությունը։ Այդ հանձնաժողովում ներառված են 9 գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն նրանց մեջ կան մարդիկ, ովքեր, ընդհանրապես, առնչություն չունեն մեր ներկայացրած ծրագրի հետ և, առնվազն, զարմանալի է այն փաստը, որ հանձնաժողովի կազմում ներառված չեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՊՆ-ի կամ Ռազմաարդյունաբերության Կոմիտեի կողմից։
 
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս վիճակը ինչ–որ տեխնիկական խնդրի հետևանք է, թե հակված եք մտածել, որ թիմային սխալ աշխատանքի հետևանք է։
 
Կարծում եմ՝ պատճառը թիմի ոչ ճիշտ, ոչ լիարժեք, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է։ Եթե ամեն ներդրողի ամիսներով սպասեցնեն, ու թողնեն անպատասխան, ոչ ոք չի գա Հայաստան ներդրումներ անելու։ Տեխնիկական սխալ չի կարող լինել, քանի որ բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ունեցել հանձնաժողովի քարտուղարի հետ, ինձ վստահեցրել են, որ դիմումը ընթացքի մեջ է, բիզնես ծրագիրը կհաստատվի, սակայն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ծրագիրը չի հավաքել համապատասխան անցումային միավորներ։ Սակայն, դա ոչ թե ծրագրի ոչ լիարժեք լինելուց է, այլ հանձնաժողովի կազմում ընդրգկված ոչ կոմպիտենտ մասնագետներից, մարդիկ, որոնք ընդհանրապես առնչություն չունեն տվյալ ոլորտի հետ և հետևապես չեն կարող  մասնակից լինել ծրագրի հաստատման կամ մերժման գործընթացին։ Մենք համապատասխան գերատեսչության հետ մեկ տարի բանակցություններ ենք վարել և, եթե եղել են խնդիրներ համապատասխան գերատեսչության նախարարի և փոխնախարարների մակարդակով, արձագանքվել և շտկվել են դրանք։ Բացի այդ, ներդրողները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և վարչապետն իր լիակատար աջակցությունն է հայտնել ծրագրի օրինական և ամբողջական իրականացմանը։ Բայց դիմումը Կառավարություն մուտք անելուց հետո, ես ծրագրի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսնում հանձնաժողովի կողմից։  Ես բազմիցս դիմել եմ հանձնաժողովին, որպեսզի ներկա գտնվեմ նիստերից գոնե մեկին, որոնք, ըստ իմ տեղեկության, եղել են չորսը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնեմ ներդրումային ծրագիրը, պատասխանեմ նրանց հարցերին, սակայն ապարդյուն։
 
–Ի՞նչ է նախատեսվում ներդրումային ծրագրով։
 
Մեր նպատակն է հիմնել արդյունաբերական գոտի, և այնտեղ լինել առաջին օպերատորը։ Ներդրողներից մեկը ոլորտում առաջատար մեքենաշինական «Streit Group» ընկերությունն է, իսկ մյուսը՝ հայազգի խոշոր գործարարներից մեկը, ինչով էլ հենց պայմանավորված է ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացնելու միտքը, այլ ոչ օտարերկրյա  զարգացած այլ երկրում։ Բայց քանի որ գործընթացը սպառել է բոլոր խելամիտ ժամկետները, ներդրողները հիասթափված են նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից։
 
–Ինչի՞ց է հրաժարվում Հայաստանի իշխանությունը, ներդրումների ինչ ծավալից։
 
Բիզնես ծրագիրը նախատեսում է երկու փուլ՝ առաջին փուլով նախատեսվում է կառուցապատում 10 հա տարածքում, իսկ երկրորդ փուլով ևս 15 հա։ Միայն ցանկապատվող 10 հա տարածքը իր ներքին ճանապարհներով, կառուցվածքներով, 5000 քմ. տարածք զբաղեցնող գործարանով, արդեն իսկ, միլիոնավոր դոլարների ներդրում է, հարյուրավոր նոր աշխատատեղերի ստեղծում է, Հայաստանի կողմից նման պրոդուկտ ունենալու, այն արտահանելու և դրանով իսկ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու լավ հնարավորություն։
 
Ես արդեն քաջատեղյակ եմ, որ ամենայն հավանականությամբ, ծրագիրը մերժվել է ՀՀ կառավարության կողմից և անկեղծ ասած, ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունը մերժում է նման հեռանկարային, եկամտաբեր, խոշոր ներդրումային ծրագիրը՝ դրանով իսկ հրաժարվելով մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումից, մրցունակ արտադրանքի արտահանումից, ինչը, միանշանակ, մեծ թափ էր հաղորդելու Հայաստանի տնտեսությանը։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. Բադալ Մուրադյան փողոցը մասամբ փակվել է Ո՞ր տարիքում է գերադասելի ամուսնանալ Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը Ծեծկռտուք` ոստիկանների և կանանց միջև. վերջիններս բերման են ենթարկվել (տեսանյութ) Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը Որքա՞ն են նախկինները «մուծվում» Նոր ՀայաստանումՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել էՓրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Տղան 100 հազար դոլար է աշխատել` սեքսով զբաղվելով տարեց կանանց հետՔսենյա Սոբչակն իր որդու և ամուսնու հետ լուսանկար է հրապարակելԻնքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան Փաշինյանի մեսիջն` ընդդիմությանը. ո՞վ է առավել շահեկան վիճակումԱպամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով Վլադիմիր Սպիվակովը վերադարձրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տված շքանշանը Կադիրովն անվանել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի միակ խնդիրը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ) «Առանց դիմակների ենք և ուրախ». Հայկ Մարությանը Երևանի փոխքաղաքապետի հետ լուսանկար է հրապարակելՀանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ ԲաղդասարյանինՔաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ. Վարուժան Ավետիսյան Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվելՏուրիստները Հայաստան չեն գալիս ոչ թե արտակարգ դրության, այլ՝ համավարակի պատճառով․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)ԱԺ-ն դեմ քվեարկեց ԼՀԿ-ի ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին Իմքայլական պատգամավորը հրահրել է անկարգություններ` խոչընդոտելով սիրիահայ ներդրողի գործունեությանը ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց Հայաստանը պետք է դառնա երկրորդ հայրենիք Սփյուռքի մեր հայրենակիցների համար․ Մխիթար Հայրապետյան Պարետատունը կանխատեսում է սեպտեմբերին կորոնավիրուսի օրական 100-ից պակաս դեպք Արտակարգ դրության երկարաձգման իմաստ չենք տեսնում․ Նաիրա ԶոհրաբյանԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նոր պաշտոն է ստացելՀպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներումԽի՞ ենք հանում սահմանափակումները․ մարդիկ սովորել են, սենց ավելի հետաքրքիր ա․ պատգամավոր Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները Ջալալ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին Աշխարհում ամենամեծ լճերը (լուսանկարներ)Քաղաքացին սպառնում է երեխային ցած նետել՝ փորձելով խոչընդոտել ապօրինի կառույցի քանդմանը Արմեն Բիլյանին՝ 21 տարի, Պավլիկ Մանուկյանին՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում. դատախազների պահանջը163 բնակարան կնվիրաբերվի մանկատան շրջանավարտներին «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը». «Լիդիան Արմենիան» տեսանյութ է հրապարակելԵրկրագնդի վրա ամենամեծ կանյոնները (լուսանկարներ, տեսանյութ)34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքովԵս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան«Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան 1040 քաղաքացի է մահացել կորոնավիրուսից․ ովքե՞ր են պատասխանատու այս մահերի համար․ Էնֆիաջյանը՝ պարետին Աշխարհում մարդկանց կողմից երբևէ ստեղծված ամենաշքեղ կառույցները (լուսանկարներ)Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել (տեսանյութ)Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Հռոմի՝ անվճար մուտքով յոթ տեսարժան վայրերը (լուսանկարներ, տեսանյութ)Ո՞վ է պատասխանատու Ամուլսարի հարցում կառավարության լռության համար․ Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
Ամենադիտված