Հայաստանի կառավարությունը կզբաղվի օնլայն տաքսիների գործունեության կարգավորմամբ
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը կզբաղվի օնլայն տաքսիների գործունեության կարգավորմամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է տաքսիների համար խախտումների ավելի լիբերալ ռեժիմ սահմանել:
Փոխնախարարը բացառեց նման հնարավորությունը: Նրա խոսքով՝ օրինագիծն արդեն ներկայացվել է վարչապետին, եւ շուտով կքննարկվի: «Մենք ցանկանում ենք քննարկել տաքսի ագրեգատորների իրավական կարգավիճակը, որոնք բաշխում են տաքսիստների շրջանում պատվերները»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ այդ օրինագծով ցանկանում են կարգավորել նաեւ 6-8 տեղանոց մեքենաներով փոխադրումների հարցը: