Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է Զուլֆալակյանների հայտարարությանը
ՍպորտՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը ՌոբեևտԽաչատրյանն արձագանքել է Արսեն և Լևոն Զուլֆալակյանների հայտարարությանը:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Առաջինհերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի ևԱրսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու եսառաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին:
Այդ հանդիպման ընթացքում ՉԻ խոսվել թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը:
Որոշ ժամանակ անց, եղել է ևս մեկ հանդիպում՝ ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, ԼևոնՋուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանըչմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք:
Ջուլֆալայնանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը ևցանկանում են մրցաշարի մեկնել գարնանրը:
Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնենհավաքականի մարզիչները, ոչ թե մենք:
Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանիհավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին:
Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել
մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել:
Մրցաշարից 2.5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմմարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ:
Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալմեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենցփոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվությունկկրեն»,- ասել է ֆեդերացիայի նախագահը»:
Օրեր առաջ Արսեն և Լևոն Զուլֆալակյանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենց նպատակն արդար ընտրությունն է, որ Օլիմպիական խաղերին մասնակցի արժանի մարզիկ:
Առավել վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հայտարարեց, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: