00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Հայաէրոնավիգացիա»-ն կշարունակի ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՄահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից․ Փաշինյան Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար. Արայիկ ՀարությունյանՌոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդինԳերմանիան ինքնաթիռ է ուղարկել Իտալիա կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոց տեղափոխելու համար (լուսանկարներ)Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. ԲագրատյանՖրանսիահայ գործիչ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսիցԱրցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր Դանիելյան

ՀՀ դատախազությունը 2019-ին հանդես է եկել քրեաիրավական ոլորտի 14 օրենսդրական նախաձեռնություններով

ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցող գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն, որոնցից 1-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է: «Համեմատության համար նշենք, որ 2018թ. իրականացվել էր նման 3 նախաձեռնություն:

Հաշվի առնելով հասարակությանը, մասնագիտական հանրույթին դրանց վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր գծերով ներկայացնում ենք դրանցից առավել կարևորների էությունն ու նպատակները: Այսպես՝  

Բնակարանային գողության դեպքերի էական աճը կանխարգելելու և  բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարը խստացնելու նկատառումներով, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 177-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվել է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսել որակյալ հանցակազմերով: Նշված նախաձեռնությունը պայմանավորված է վերջին տարիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ակնհայտ աճով:  

  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ: Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այլ նախագծով նախատեսվում է քրեական հետապնդման մարմնին տալ մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հանցանք կատարողը հանցագործությունը կատարելուն նախորդող երեք տարվա ընթացքում ոչ արդարացնող հիմքերով ազատվել է քրեական պատասխանատվությունից դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է: Օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջրել է քրեադատավարական օրենքում առկա, ըստ էության, այն բացը, որով անձը, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

ՀՀ Սահմանադրական դատարանի 19.02.2019թ. ՍԴՈ-1446 որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասում լրացում կատարելով նախատեսել, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշման հետ մեկտեղ բողոքարկման ենթակա է նաև միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Ներկայացված նախագիծն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

Մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն ուղղված է հանցագործության կատարման վայրը պարզված չլինելու, անձի կողմից մի քանի տարածքներում հանցանք կատարելու, այդ թվում՝ շարունակվող հանցագործության տարբեր մասերը տարբեր տարածքներում կատարելու դեպքերում նախաքննության կատարման վայրը որոշելուն՝ դրանց նկատմամբ սահմանելով նախնական դատախազական հսկողություն: Առաջարկվել է ներդնել նաև ենթակայության վերաբերյալ վեճերի լուծման մեխանիզմ:

ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել դատական փորձաքննությունների ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխությունների առաջարկներ, որոնց նպատակն է թարմացնել և արդի պահանջներին համապատասխանեցնել դատական փորձաքննությունների տեսակները, ենթատեսակները, յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքը:

ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Դատախազության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծեր, որոնցով առաջարկվում է, ի թիվս այլնի, սահմանել, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք է:

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումների զգալի մասը ձևավորվել է դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ ելնելով տեղերում արվող՝ իրավիճակի և քրեաիրավական պրակտիկայի օբեյկտիվ վերլուծություններից, ինչը վկայում է ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի բարելավման նախաձեռնություններում դատախազության՝ իբրև լիարժեք միասնական համակարգ լինելու իրողության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
29 Մար
Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Հայաէրոնավիգացիա»-ն կշարունակի ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՄահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից․ Փաշինյան Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար. Արայիկ ՀարությունյանՌոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդինԳերմանիան ինքնաթիռ է ուղարկել Իտալիա կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոց տեղափոխելու համար (լուսանկարներ)Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. ԲագրատյանՖրանսիահայ գործիչ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսիցԱրցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր ԴանիելյանԴաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. Դավիթ Սանասարյան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները (տեսանյութ) Պետք է արգելվի Արցախի պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր ՍեֆիլյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԵրևանում ամենօրյա ռեժիմով կատարվում են ախտահանիչ միջոցառումներ Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ Աստղագուշակ՝ մարտի 29-ի համարՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Պարապությունից բեմադրել ենք Ալադինը»․ Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ)ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է հայտնի հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. Kp.ru Հայկ Սարգսյանը հեծանիվ է վարել Երևանում ու ցուցադրել մայրաքաղաքի դատարկ փողոցները (տեսանյութ)Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ)«Առայժմ տանը մնալով հիշենք գարունը». Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան Խորհուրդ եմ տալիս` անպայման գնալ համարձակ քայլերի. Աշոտ Ղուլյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուներինՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան, խնդիրը շուտով կկարգավորվի․ Փաշինյան Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. Ռիա ՆովստիԱյսուհետ ՀԿ-ները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն. պատգամավոր ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Հայ ուսանողներից ոմանք չեն կարողացել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. ԱՀ ԱՆ Օսկար Տաբարեսը հեռացվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումներըԱրցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանըԵրեկ ցերեկն աշխատանքային ժամին փախել էի տուն. Արսեն Թորոսյանը՝ որդու հետ (լուսանկար)Այս անգամ արդեն թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. փաստաբանՔՊ-ն «խփեց» ՀՀԿ-ի ռեկորդըՌուսաստանում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց է ստեղծվել․ Ռիա Նովոստի
Ամենադիտված
Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Փաշինյանը կդիմի Կարեն Կարապետյանի «սպեցնազի» օգնությանըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է մեկօրյա ռեկորդըՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՄասնագետները զգուշացրել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ջրի միջոցովՃՈ-ն տուգանել է Աննա ՀակոբյանինԱյս տարի «պառավի ուլերը» չեն լինելու. պառավը ինքնամեկուսացել է․ Գագիկ ՍուրենյանՀրապարակվել է թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Դպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին