00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է՝ թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա՝ կմնա․ Հրանտ ԲագրատյանԹբիլիսիից Հայաստան կուղարկվեն արհեստական օդափոխության սարքեր․ aliq.geԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել«Դուխով» կոռուպցիա․ Արտյոմ Ծառուկյան Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել․ Նաիրա ԶոհրաբյանԳյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվումԲուսաբանական այգում գազատար խողովակից 32-ամյա տղամարդու կախված դի է հայտնաբերվել Թեստավորում իրականացնող լաբորատորիան այսօր չի աշխատելու․ խոսնակ Դուք լուռ եք․ Բաց նամակ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա ՎիկտորինինՎերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր․ Փաշինյան

Արտակարգ դրության դեպքում ինչպես է լուծվելու հանրաքվեի հարցը․ պարզաբանում է սահմանադրագետը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ!

Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու եւ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար:

1.Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ՆԵՐԱՌՅԱԼ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ:

«Նորատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը: Հետեւաբար՝ ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակը եւս հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք, ուստիեւ՝ արտակարգ դրություն հայտարարելու հիմք:

Միաժամանակ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, այն է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, ՀԱՄԱՃԱՐԱԿԻ, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեությանբնականոն պայմանների խախտման:

Վերոնշյալի համատեքստում հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, այն է՝ անսովոր ուժեղ համաճարակ:

2, Միեւնույն ժամանակ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ամրագրել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆ Է:

Այսինքն, արտակարգ դրություն չի կարող հայտարարվել, եթե համապատասխան վտանգը կարող է վերացվել առանց կառավարության կողմից նման քայլի գնալու:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակում բժշկական օգնության ապահովման, պաշտպանության եւ այլ անհրաժեշտ գործողությունների քաղաքականությունը մշակում եւ իրակացնում են առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, հետեւաբար՝ նաեւ կրում են արտակարգ դրության սահմանման հիմնավորման եւ համապատասխան միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:

3.Միաժամակ հարց է ծագում, թե արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ինչպես է կարգավորվելու ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու եւ վերանշանակվելու է միայն արտակարգ դրության ավարտից հետո: Դիցուք՝ եթե կառավարությունը հայտարարած արտակարգ դրությունն ավարտի ապրիլի 5-ին, ապա հանրաքվեն կվերանշանակվի հունիս ամսա ընթացքում, օրինակ՝ հունիսի 7-ից 14-ի միջակայքում:

4. Սրան զուգահեռ կցանկանայի անդրադառնալ եւս մեկ կարեւոր հարցի: Սահմանադրություն նախատեսում է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ եւ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ: Սակայն արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները չեն կարող լինել ինքնանպատակ եւ պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ սկզբունքին, այսինքն՝ լինեն պիտանի եւ անհրաժեշտ արտակարգ դրություն հայտարարելու նպատակին հասնելուն: Եթե տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու նպատակը նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, եւ դրա հետագա տարածման կանխարգելումը, ապա, դիցուք՝ խոսքի ազատության կամ ԶԼՄ-ների գործունեության սահմափակումը որեւէ կերպ չի տեղավորվում վերոնշյալ նպատակի շրջանակներում, հետեւաբար՝ հնարավոր հայտարարվելիք արտակարգ դրությունը չի կարող նախատեսել կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, սահմանել զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելք եւ այլն»։

Լրահոս
7 Հուն
Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է՝ թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա՝ կմնա․ Հրանտ ԲագրատյանԹբիլիսիից Հայաստան կուղարկվեն արհեստական օդափոխության սարքեր․ aliq.geԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել«Դուխով» կոռուպցիա․ Արտյոմ Ծառուկյան Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել․ Նաիրա ԶոհրաբյանBella Ciao-ն՝ Միհրան Ծառուկյանի և Սարոյի գեղեցիկ կատարմամբ (տեսանյութ)Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվումԲուսաբանական այգում գազատար խողովակից 32-ամյա տղամարդու կախված դի է հայտնաբերվել Թեստավորում իրականացնող լաբորատորիան այսօր չի աշխատելու․ խոսնակ Ջիգանը և Օքսանա Սամոյլովան կրկին միասի՞ն են․ ռեփերը նոր լուսանկար է հրապարակել կնոջ հետ Դուք լուռ եք․ Բաց նամակ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա ՎիկտորինինՎերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր․ Փաշինյան Սա ի՞նչ կառավարման էքսպերիմենտ է մեր պետության ու հասարակության նկատմամբ․ Նորայր Նորիկյան Ծով լիներ, մարդ մի քիչ սոցիալական դիստանցիա պահեր․ Նազենի Հովհաննիսյան Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Հրազենի գործադրմամբ սպանություն՝ ԵրևանումԿորոնավիրուսը ամենաուժգին հարվածը հասցրել է ԱՄՆ-ին․ քաղաքագետՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 766, մահվան՝ 13 նոր դեպքԹողեք հեծանիվ քշեմ, այ ձեր ցավը տանեմ, հեռախոսս պայթացրեցիք․ Մարուքյանը՝ լրագրողներին (տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը՝ դասական կերպարումԱղոթեք, որ հանկարծ թոքաբորբով չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ ու խնդրեք, որ թթվածին տան շնչելու․ ԵՊՀ դոցենտՆոր համալրում՝ բանակի շարքերում․ ՊՆ խոսնակԱստղագուշակ՝ հունիսի 7-ի համար Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6,6 միլիոնը․ ԱՀԿՀյուսիսային պողոտայում ոստիկաններն օտարերկրացի քաղաքացուն բերման են ենթարկել (լուսանկար) Բեռլինում մոտ 10 հազար մարդ մասնակցել է ռասիզմի դեմ ցույցինՃապոնիայում ստեղծվել է լողավազանային պաշտպանիչ դիմակ․ Asahi Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավըՊետական մակարդակով տագնապ է քարոզվում. Զարուհի ՄեջլումյանՀիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ ԱՄՆ֊ում բողոքի ցույցերը շարունակվում են․ Չիկագոյի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել․ Fox NewsՖրանսիայի իշխանություններն արգելել են Փարիզի ԱՄՆ դեսպանատան մոտ Ֆլոյդի հիշատակի ցույցի անցկացումը․ Ռիա ՆովոստիՔաղաքացիների մեծամասնությունը արդեն լուրջ չի վերաբերվում քայլականների աջակիցներին. Ռուբեն ՄելիքյանՓաշինյանին եմ ուղղել առաջարկությունների փաթեթ. զրո արձագանք. Արմեն ԴարբինյանՍԳԼ ԲԿ-ի բժշկուհուն, ով ողջ օրը շփվում է վարակակիրների հետ, մեկուսացնելու փոխարեն ուղարկել էին տուն. երեկ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվելՓրկարարներն օգնության են հասել պատի շարվածքի արանքում արգելափակված ծիծեռնակին «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ ՄոնսոնՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համարԱրմավիր քաղաքում ճակատ-ճակատի բախվել են սև ու սպիտակ BMW-ներըԳեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ)Դանիել Իոաննիսյանը շրջել է փողոցներով և դիմակներ նվիրել քաղաքացիներին (տեսանյութ)Համաճարակաբանը հավանություն է տվել ԱՀԿ֊ի՝ դիմակներ կրելու վերաբերյալ նորացված ցուցումներին․ NSN «Հայրս կորոնավիրուսից մահացավ, իսկ մայրս ու եղբայրս հիվանդ են». մի հայ ընտանիքի պատմություն«Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ«Նոր Զովք»-ը խախտել է պարետի որոշման պահանջները` ինքնակամ գործելով կասեցված լինելու պայմաններում Այրվածքաբանության ազգային կենտրոնում արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի. վարչապետՄիքայել Մինասյանի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային ՀորդանանիցԱՄՆ-ում ձերբակալվել է Ֆլոյդի մասին թռուցիկներ բաժանող պատանիների վրա հարձակում գործած տղամարդը․ ABCԽոշոր ավտովթար-հրդեհ` Սյունիքի մարզում. BMW X6-ը վերածվել է մոխրակույտի Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը
Ամենադիտված
Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Հայտնի է ՊԵԿ նոր նախագահը. Hraparak.amԴիմակ և ձեռնոց կրելով իրավիճակը չենք կարող փրկել. Բժիշկ-թերապևտը դիմում է Նիկոլ Փաշինյանին Ես ունեմ պարտավորություն ասել ձեզ ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում (տեսանյութ)Վարչապետը հեռացրել է Արսեն Թորոսյանին ԱԱՏՄ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան Վարչապետն այդպես է ուզել. ինչու է Փաշինյանը ջնջում հրապարակումները Ազա´տ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան (տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից