Հետընտրական առաջին շոուն. Մարությանը տեղյակ չի՞ եղել ապօրինի շինությունների մասին ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՊՆ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 36-ամյա քաղաքացին սպանությունն իրականացրել է «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում. ոստիկանություն Քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան Պաշտոնանկություն` ԱԺ աշխատակազմում Այսօրվա հավաքին ես ներկայացել եմ այս լուսանկարով. Գեղամ Մանուկյան 

Միանգամայն չկշռադատված և վտանգավոր ենք համարում գրաքննության սահմանումը. «Սասնա ծռեր»

Հասարակություն

Օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը:

«Արտակարգ իրավիճակի հրամայականը՝ ձևավորել գիտակից, իրավատեր և պատասխանատու քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելու նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը:

Երկրորդ ընթերցումը, որով օրինագծերը կընդունվեն ամբողջությամբ, նախատեսված է երկուշաբթի՝ 2020 թ. մարտի 23-ին, ժամը 11:00-ին սկսվող արտահերթ նիստում:

Ողջունում և տեղին ենք համարում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար պատասխանատվություն սահմանող իրավակարգավորումների ընդունումը:

Միևնույն ժամանակ՝ միանգամայն չկշռադատված և վտանգավոր ենք համարում գրաքննության սահմանումը, որ նախատեսվում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի լրացմամբ, ըստ որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն դրանցից միայն եզակիներն են (այն էլ՝ ներկայումս բռնապետական կամ անցյալում ամբողջատիրական) նախատեսել խոսքի ազատության սահմանափակումներ:

Մեր պարագայում, երբ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ բռնապետական անցյալի իներցիան, անցյալից մնացած կադրերի կառավարման ներքո գտնվող ուժային համակարգը շատ արագ կերպով կարող է վերադառնալ իրեն հոգեհարազատ մեթոդներին և միջոցներին՝ չեղարկելով արդեն ձեռք բերված քաղաքացիական ազատությունների նվաճումները, ինչն էլ ավելի կխորացնի ճգնաժամը:

Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի սուղ պայմաններում գրաքննության փոխարեն պետական ռեսուրսն ավելի արդյունավետ կերպով պետք է օգտագործվի իրապես կենսական պրոբլեմներ լուծելու համար:

Համոզված ենք, որ հազարամյակների ճանապարհ ու փորձություններ հաղթահարած մեր ժողովուրդն ունակ է դրսևորելու գիտակից և պատասխանատու վարքագիծ:

Այդուհանդերձ, եթե լինեն նպատակաուղղված ապատեղեկացման փորձեր, ապա դրանք շատ հեշտությամբ կարող են խափանվել իշխանության ճշմարտացի և ամբողջական տեղեկատվությամբ՝ քաղաքացիների գործուն աջակցությամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը»,- ասվում է հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հետընտրական առաջին շոուն. Մարությանը տեղյակ չի՞ եղել ապօրինի շինությունների մասինԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետԻրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Ադրբեջանում Իրանի դեսպան Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՊՆՓաշինյանը նոր որոշում է ստորագրել 36-ամյա քաղաքացին սպանությունն իրականացրել է «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում. ոստիկանություն Քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան Պաշտոնանկություն` ԱԺ աշխատակազմում Այսօրվա հավաքին ես ներկայացել եմ այս լուսանկարով. Գեղամ Մանուկյան Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին. Մայր Աթոռի հայտարարությունըԱդրբեջանը հայտարարել է, թե իբրև հայկական կողմը կրակել է իր դիրքերի ուղղությամբՎարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվելԿրեմլը՝ Պուտին-Փաշինյան զրույցի մասինՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրելՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին օգնություն տրամադրելու գործընթացԱյս պահին դադարեցնում եմ նստացույցը. Տիգրան Ամբարդարյան Դեռ որոշում չենք կայացրել. Վահե Հակոբյանը՝ մանդատները վերցնելու մասին ՌԴ-ն Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնում է ԼՂ հակամարտության կողմերին փոխվստահություն ստեղծել. Լավրով ՀՀ ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Պուտինը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «Սառը ջրերի» մոտ բախվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն, վերջինս մխրճվել է ծառերի մեջ ԱԱՏՄ-ն հորդորում է չգնել որոշ դեղեր․ ցանկ Եգիպտոսը թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց մուտք գործել երկիր՝ առանց ՊՇՌ թեստիԶինծառայողների քվեարկության վերաբերյալ սկանդալային տեսանյութերի հիման վրա նյութեր են նախապատրաստվումՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր Ադրբեջանը Հայաստանի սահմանին նոր զորամաս է բացելՈՒՂԻՂ. Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի Քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի»․ ԵԽԽՎ կոմիտեԲենզեման ճանաչվել է ԵՎՐՈ -2020֊ի Պորտուգալիա֊Ֆրանսիա խաղի լավագույն խաղացող Արման Թաթոյան, քեզ սպառել ես եղբայր. Էդուարդ Աղաջանյանը՝ ՄԻՊ-ինՏեխնոհամայնքը կարող է փոփոխություններ բերել գյումրեցիների կյանքում․ Չոբանյանը Գյումրիում էԴատախազի կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթույլատրելի է, դատախազը մարդ չէ, նա հանդես է գալիս ՀՀ֊ի անունից. ԱլումյանՓաշինյանը հատուկ հանձնարարականներ է տվել ոստիկանապետին, ԱԳՆ ու ՊՆ նախարարների Ժ/Պ-երինԳեղարքունիքում 66,26 %-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին․ մարզպետը համագործակցելու առաջարկ է անում Արմավիրի մարզի Դողս համայնքում գործարկվելու է շչակ. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ Ռոնալդուն կրկնել է ազգային հավաքականում խփած գնդակների համաշխարհային ռեկորդը«Գոլդ» ավտոհամարանիշները սպառվել են. կթողարկվեն 8 նոր տառերով տրանսպորտային միջոցների համարանիշներ«Աղջիկ-չղջիկ». Սոֆի Դեւոյանի ամառային լուքըՉեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի. Ռոմանոս Պետրոսյանը` ՔՊ մրցակիցների՝ ՍԴ դիմելու մասին5-րդ զորամիավորման հրամանատարն ու Արարատի մարզպետը այցելել են մարտական հենակետեր Երևանում կտեղադրվի System of a Down-ի խմբաքանդակըՓրկարարական 1 ջոկատով կշարունակեն աճյուններ որոնել Վարանդայի շրջանում Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել է քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համարԱյդ հարցը բաց է, կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը երաշխավորագիր կներկայացնի՞ Չարչյանի համարԹուրքիայում վնասել են 18-րդ դարի հայկական եկեղեցին Արցախցիները զանգեր են ստանում, ադրբեջանցիներն առաջարկում են վաճառել Արցախի բնակարանները. Հոխիկյան Իմ շրջապատի բիզնեսմենների 90 տոկոսը խոստովանել են, որ իշխանափոխություն լինի՝ կարտագաղթեն․ Վահան Քերոբյան
Ամենադիտված