00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել«Ժողովուրդ». Ինչ է սպասվում մայիսին և ով է իրավիճակի պատասխանատուն «Հրապարակ»․ Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտա «Փաստ»․ Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները» «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար«Ժողովուրդ». Քաղաքացիներին ծեծի ենթարկելու միջադեպի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ն«Փաստ»․ Պատահական ոչինչ չի լինում«Ժողովուրդ». Աբովյանի ուղղիչ հիմնարկի նախկին պաշտոնյային կառավարությունը 1200 եվրո փոխհատուցում կտա«Հրապարակ». «Մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին»«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանի գործով Մուկուչյանը ցուցմունք է տվել

ՀՀ նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։

Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ և առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, և հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։

Նախագահն ասել է, որ վիրուսների և բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։ «Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետև բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, և նաև սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարևոր է նաև պատասխանատվությունը։ Պայքարի ձևը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։

Վերադառնալով արևելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արևելքը: «Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։- Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արևելքը կարևոր է ընդհանրապես, կարևոր է մեծ տերությունների ու նաև մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք և այն ուղարկել [email protected] հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլև ողջ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաև մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա և ժամանակ ունեն մտածելու Միջին Արևելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։

Շարունակելով վերլուծությունը՝ նախագահն ասել է, որ աշխարհը, որում ապրում ենք, այլևս դասական չէ, քվանտային է, և այս քվանտային աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ «Մենք ոտք ենք դրել նոր դար, որը հսկայական փոփոխությունների դար է։ Երկբևեռ աշխարհը փոխվեց, դարձավ միաբևեռ, և հիմա կրկին փոխվում է։ Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում ինձ համար հարցերից մեկը հետևյալն է՝ ո՞րն է փոքր պետությունների դերը, - նշել է նախագահը։- Քանի որ մենք փոքր պետություն ենք, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք ակտիվ քաղաքականություն վարել և մեր ներկայությունը ոչ միայն պարտադրել, այլև վստահ լինել մեր քայլերում։ Տարիների ընթացքում կարո՞ղ է փոքրը լինել ոչ միայն գեղեցիկ, այլև՝ հզոր և ուժեղ։
 

Եկեք ուսումնասիրենք Միջին Արևելքի հետ կապված մի քանի փոքր պետություններ։ Ես ինքս վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նախագահ, այցելել եմ այդ երկրներ։ Մասնավորապես, վերջերս Իսրայելում էի։ Ինձ համար էական էր այնտեղ գտնվել Հոլոքոստի հիշատակի 75-ամյակի միջոցառումներին։ Բացի այդ, կարևոր էր այդ օրերին և պաշտոնական արարողությունների ժամանակ, նաև Կնեսետում և երկրի նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ ձայն բարձրացնել, որ ժամանակը եկել է, որ Իսրայելի Պետությունը ճանաչի հայկական Եղեռնը։ Սա շատ էական է, քանի որ Իսրայելը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, որը մեծ ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում։
 

Պահանջատիրությունը տվյալ դեպքում զուտ պատմական ճշմարտության համար չէ։ Երբ խոսում ենք այն մասին, որ Եղեռնը ճանաչեն աշխարհում, խոսքը միայն այն մասին չէ, որ մենք հսկայական ողբերգություն ենք ապրել։ Եղեռնի ճանաչումն ինչ-որ իմաստով և՛ մեր ազգի, և՛ պետության համար անվտանգության էլեմենտ է, ինչպես Իսրայելի համար անվտանգության էլեմենտ է Հոլոքոստի ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից։

 

Հաջորդ երկիրը, որի մասին կուզեի խոսել, Կատարն է՝ փոքր երկիր, որը, եթե չեմ սխալվում, ունենալով աշխարհի գազային ամենամեծ պաշարներից, ձևավորել է որոշակի նոր իրավիճակ, որտեղ որպես փոքր երկիր, ունենալով մեծ ֆինանսական և բնական ռեսուրսներ, կարողանում է ձևավորվել որպես անկախ գործոն, որը բավականին ազդեցիկ է ոչ միայն Միջին Արևելքում, այլև ողջ տարածաշրջանում։ Լավ ծանոթանալով Կատարի այսօրվա իրավիճակի հետ, հանգում ես նույն գաղափարին, որ եթե տվյալ պետությունն ունի արժեք (իսկ տվյալ դեպքում այդ արժեքը բնական ռեսուրսներն են), և այդ արժեքը ճիշտ է օգտագործվում, երկիրն առաջ է շարժվում դեպի ապագա։
 

Հաջորդ նմանատիպ երկիրը Հորդանանն է։ Լինելով Իսրայելի հարևանը, երկիր, որը, ի տարբերություն նույն Կատարի, չունի բնական ռեսուրսներ, ունի ջրային խնդիրներ, մեծ խնդիրներ հսկայական թվով փախստականների հետ, ովքեր Պաղեստինից են, կարողացել է ճիշտ դիրքավորվել և ջերմ հարաբերություններ ունենալ շատերի հետ, ստեղծել փոքր պետություն, որն ունի արժեք և կարողանում է դերակատար լինել։ Հորդանանն այսօր ունի ժամանակակից բանակ, բավականին մեծ ազդեցություն, իր չափերի համեմատ բավականին մեծ տնտեսություն, փոքր երկիր լինելով՝ միջազգային մեծ գործոն է։ Հորդանանը երկիր է, որտեղ Համաշխարհային տնտեսական համաժողովն ամեն տարի մեծ ֆորում է անցկացնում։ Սա փոքր, բայց ազդեցիկ լինելու այլ օրինակ է։
 

Հաջորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այստեղ ես վերջին մեկ տարում մի քանի անգամ այցելել եմ, ջերմ հարաբերություններ են եղել ղեկավարության հետ, որոնք էլ ավելի են ամրապնդվել։ Դուք լավ գիտեք, որ Կատարն ու ԱՄԷ-ն չունեն բարիդրացիական հարաբերություններ, և այդ հակասությունները շատերի համար խնդիր են՝ ում հետ բարեկամանալ։ Սակայն մեր նման պետության համար լուծումը շատ պարզ է։ Մենք երկուսի հետ էլ պետք է բարեկամություն անենք, հարաբերություն ունենանք, և ոչ միայն քաղաքական։ Նրանք կարող են մեր գործընկերը լինել տարբեր ոլորտներում։ ԱՄԷ-ն, մեծ բնական ռեսուրսներ ունենալով, հսկայական ներդրումներ է արել նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Աբու Դաբին այսօր մեծ եռանդով զբաղվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ՝ արհեստական բանականությունից մինչև տիեզերական հետազոտություններ, կենսաբանության ոլորտ և այլն։
 Այսօր և՛ Իսրայելը, և՛ Կատարը, և՛ ԱՄԷ-ն, և՛ Հորդանանը կարող են լինել մեր գործընկերները, քանի որ զարգացած գիտահետազոտական միջավայր ունեն։

Բերված օրինակները բավարար են ցույց տալու, որ պարտադիր չէ լինել մեծ պետություն։ Կարող ես լինել փոքր և ազդեցիկ։ Իսրայելի նման՝ Հայաստանը երկիր է, որը չունի մեծ բնական ռեսուրսներ, բայց ունի մարդկային ռեսուրս։ Մենք հազվագյուտ պետություններից ենք, որ փոքր ենք, բայց գլոբալ։ Եթե մենք որպես պետություն և ազգ ունենք հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն՝ պետական և ազգային, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կարծում եմ, որ կհասնենք հաջողության»։

Պատասխանելով ունկնդիր ուսանողների առցանց հարցերին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ամեն երկիր պետք է տեսնի, թե որտեղ են իր առավելությունները․ «Մեր առավելությունը մարդիկ են, մարդիկ պետք է լինեն ստեղծագործ, տաղանդավոր, եռանդով լեցուն, նաև հստակ իմանան, թե ուր են գնում, լինեն կազմակերպված, կարգապահ, պատասխանատու։ Եթե այս հիմնական գործոնները դնենք շարժման մեջ, մեր փոքրիկ պետությունը կարող է լինել ազդեցիկ և հզոր։ Սա ոչ միայն պետության, կառավարության, նախարարությունների պատասխանատվությունն է, այլև ձեր, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը մեր ապագա ղեկավարն է։ Այսօրվանից պետք է սկսեք՝ հավատալով, որ ձեր ներդրումով երկիրը կարող է ուժեղ դառնալ։
Իմ բոլոր այցելությունները սովորական այցեր չեն, այդ բոլոր երկրներում ես եղել եմ բազմիցս՝ որպես ազատ մարդ։ Հիմա ես գնում եմ, օգտագործելով և ծառայեցնելով իմ անձնական կապերը մեր պետության համար, հասնելու նույն նպատակին. որպեսզի փոքր պետությունը դառնա հզոր»։

Լրահոս
9 Ապր
Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերելՄիջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ Աստղագուշակ՝ ապրիլի 9-ի համար Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Ինչ է սպասվում մայիսին և ով է իրավիճակի պատասխանատուն «Հրապարակ»․ Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտա «Փաստ»․ Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները» «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար«Ժողովուրդ». Քաղաքացիներին ծեծի ենթարկելու միջադեպի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ն«Փաստ»․ Պատահական ոչինչ չի լինում«Հրապարակ». Ինչո՞ւ հեռացավ Հակոբ Ճաղարյանը«Ժողովուրդ». Աբովյանի ուղղիչ հիմնարկի նախկին պաշտոնյային կառավարությունը 1200 եվրո փոխհատուցում կտա«Հրապարակ». «Մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին»«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանի գործով Մուկուչյանը ցուցմունք է տվել Հոնկոնգի կենդանաբանական այգում պանդաները 10 տարվա մեջ առաջին անգամ զուգավորվել են (տեսանյութ)ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. ԵՊԲՀ ռեկտոր Երևանում վարորդը Lexus-ով բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավորԱրցախում սպառողական ապրանքների գների փոփոխություն է նկատվել. 7 ապրանքատեսակից՝ 5 գնաճ և 2 գնանկում Իմ ձերբակալության գործում դեր է խաղացել 2-րդ նախագահի ընկերը լինելու հանգամանքը. Թավադյան500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա ՆազարյանՔիմ Քարդաշյանը նկարահանվել է Skims-ի գովազդային արշավում (լուսանկար) Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Բեռնի Սանդերսը դուրս է գալիս ԱՄՆ նախագահական ընտրապայքարիցՊատրաստ եմ դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» և հեռացնել այնտեղից հայհոյանքները․ Խաժակյան Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում«Մենք հայտնաբերել ենք մի դեղամիջոց, որը կարող է կորոնավիրուսը սպանել 48 ժամվա մեջ»․ ավստրալացի գիտնականներ․ Antiviral ResearchՀաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները ԵՄ-ն 92 մլն եվրո կտրամադրի Հայաստանին Աշոտ Բոլյանի սպանության պատվիրատուները Հայաստանից են. չեմպիոնի կինը մանրամասներ է հայտնում. News.amՄիայն մեկ վարձակալության պայմանագրի շրջանակներում Երևան համայնքը նախկինում կորցրել է մոտ 290 մլն դրամ եկամուտ. Արամ Դանիելյան«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն․ դրամ է տրամադրել Չինաստանից եկող բժշկական պարագաների ձեռքբերման համար․ Աննա Հակոբյան Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ․ Փաշինյան Ելակը մտավ զորամաս․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար. ՍուրենյանՉեխ նուդիստներին ստիպել են բժշկական դիմակներ կրել (լուսանկարներ)Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք կորոնավիրուսը. ԱՀԿ գլխավոր տնօրենԵրկու փաստ, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել կորոնավիրուսի մասին. «COVID-19 Հայաստան»Աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի հուլիսին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան Քենիայում կարանտինը խախտողներին գոտիով ծեծի են ենթարկում. LiveLeak (տեսանյութ)Աշտարակում բախվել են Hummer-ն ու Opel-ը. կա վիրավորՄաքսիմ Գալկինը հայերենով մանկական բանաստեղծություն է արտասանել (տեսանյութ) Կորոնավիրուսը կվերանա մեկ ամսից. այն արդեն ինքնաոչնչանում է. վարակաբան. CGTN Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել. Ermenihaber Հայաստանում տեղ չկա՞, որ պարոն վարչապետը իր ժողովրդին տեղավորի. հայերը Մոսկվայից չեն կարողանում հետ գալ (տեսանյութ) Լոռիում հնդկաձավարի և հացի գները աճել են, ալյուրինը և շաքարավազինը՝ նվազել. ՏՄՊՊՀ3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր Թուրքիայում սկսել են կարանտինի ընթացքում մարդկանց տեղաշարժը վերահսկել սմարթֆոնների միջոցով․ Ռիա ՆովոստիԱպրիլի 7-8-ը Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում
Ամենադիտված
5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Սոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի «Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդիցՖոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է Ձախողված Թորոսյանը, կորոնավիրուսն ու «լավ աշխատանքի առաջարկը` ԱՄՆ-ից» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». վիճաբանություն՝ քաղաքացու և ոստիկանների միջև (տեսանյութ)Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Փաշինյան (տեսանյութ) Ելենա Մալիշևան բացատրել է, թե գնումներ կատարելիս ինչպես խուսափել կորոնավիրուսային վարակից (տեսանյութ)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսից Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am «Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու»Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)