Հայաստանն ամենաժամանակից զենքերն է ստանում. Ալիեւ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը. մարդկային կորուստներ չկան Առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի. Փաշինյանը՝ հնդկական WION-ին ՈՒՂԻՂ. Երթ-մոմավառություն՝ ի հիշատակ առաջնագծում զոհված զինծառայողների Քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանությանը. Գարեգին Բ-ի կոչը Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել 2011-ին Կազանում կար պատրաստի տեքստ, Ալիևը վերջին վայրկյանին հրաժարվեց. Փաշինյան Արևային եղանակը կպահպանվի 

Ինչու ԱՄՆ-ն դադարեցրեց Արցախին տրամադրվող օգնության ծրագիրը

Հասարակություն

ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որով Արցախում և հարակից տարածքներում իրականացվում էր ականազերծման աշխատանքներ: Նշենք, որ այս որոշման մասին, դեռևս փետրվարին, հայտարարել էր ԱՄՆ կոնգրեսական հայկական խմբի անդամը: Նա զգուշացրել էր, որ պետդեպարտամենտում մտադիր են վերացնել Արցախին հատկացվող օգնությունը: Եվ, չնայած նա այդ որոշումն անտրամաբանական էր համարել և պնդել, որ հիմքեր չկան, այնուամենայնիվ, արդեն օրեր շարունակ հստակ որոշումը շրջանառվում է լուրերում և ՀՀ ԱԳՆ-ն այն չի հերքում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ ԼՈՒՐԵՐ․ com-ը զրուցել է ծրագրի դադարեցման պատճառների և հետևանքների մասին:

«Դեռևս 2000-ական թվականներից իրականացվող այդ ծրագիրը նախատեսված էր կոնկրետ ժամկետով և ուներ սահմանափակ բյուջե: Մեր ամերիկացի գործընկերները, դեռևս անցած տարվանից, հիշեցնում էին, որ ծրագրի ժամկետները սպառվում են և ծրագիրը մոտենում է իր ավարտին: Սա առաջին պատճառն է, որ ծրագիրը դադարում է, իսկ երկրորդ կարևոր պատճառն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը վարում է հստակ քաղաքականություն արտաքին ֆինանսավորումները կրճատելու ուղղությամբ»:

 Խնդրեցինք անդրադառնալ ընդդիմադիրների և փորձագետների այն տեսակետերին, որոնց համաձայն՝ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չի կարողացել գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Ի պատասխան այս պնդման՝ Հայրապետյանն ասաց, որ այդպիսի հայտարարություններով, հատկապես ընդդիմադիրները, փորձում են օգտվել մարդկանց չիմացությունից:

«ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը, վստահ կարող եմ ասել, որ խորհրդարանական մակարդակում մի քանի աստիճան վերև է բարձրացել: Այդ համագործակցության ակնհայտ արդյունքները շուտով ակներև կդառնան: Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց ԱՄՆ կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցների այցն Արցախ: Այցով  նախատեսվում էր, որ աշխատակիցները դիտորդական առաքելություն պետք է իրականացնեին սպասվող ընտրությունների ընթացքում: Սա ևս վկայում է, որ մեկ ծրագրով բնորոշել ամբողջ հարաբերությունները, պետք չէ: Մենք հետ չենք կանգնում ծրագիրը երկարաձգելու և կրկին ֆինանսավորում ստանալու գործընթացից: Խորհրդարանական դիվանագիտական խումբն ու գործադիրի դիվանագիտական խումբը միասին աշխատում են այս ուղղությամբ»:

Պատգամավորի պնդմամբ՝ այդ համագործակցության արդյունքում մոտ 70 կոնգրեսականներ դիմել են կոնգրեսի հատկացումների հանձնաժողով՝ կոչ անելով, որ 2021 թվականի ֆինանսների կառավարման մեջ կրկին հաշվի առնեն ծրագիրն ու տրամադրեն ֆինանսավորում:

«Դեռ պարզ չէ ծրագրի հետագան, սակայն մեր ԱՄՆ գործընկերներն իրենք կոչ են արել այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել: Նրանք հանդիպումների ընթացքում միշտ մատնանշել են իրենց կառավարության որգեգրած քաղաքականությունը, որով ոչ միայն Արցախին, այլև շատ այլ պետություններին հատկացվելիք ֆինանսները կամ կրճատվել են, կամ դադարեցվել»:

 Պատգամավորը ականազերծման գործընթացը շատ կարևոր է համարում, և, եթե ԱՄՆ-ն չվերանայի որոշումը, ապա նրա կարծիքով,  անպայման, այլ միջոցներով պետք է այն իրականացվի:

Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ ծրագրի դադարեցման որոշման մեջ իրենց մեծ «ներդրումն» ունեն ադրբեջանցի լոբբիստները, որոնք շատ ակտիվ գործունեություն են ծավալում վերջին շրջանում: Նրանք մեծամասամբ աշխատում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հետ և բավական մեծ գումարներ են ծախսում լոբբիզմի նպատակով: Հնարավոր է՝ հենց այդ աշխատանքի արդյունքն է, որ Ադրբեջանին հատկացվելիք օգնության ծավալները պահպանել: 

Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի իրավական հարցերով օգնական Էլիաբեթ Թեյլորը ասել է, որ Արցախին հատկացվող այդ օգնության փոխարեն պետդեպարտամենտը կարող է ֆինանսավորել մեկ այլ ծրագիր, որն ուղղված է լինելու բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս ծրագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Որպես ամփոփում ընդգծենք, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ պետությունն էր, Հայաստանից բացի, որը թեև չի ճանաչում Արցախի պետականությունը, այնուամենայնիվ, ուղիղ օգնություն էր հատկացնում Արցախին: Ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ ականազերծման աշխատանքների արդյունքում ականազերծել են մոտ տասը հազար կասետային ռումբ և ական, դրա շնորհիվ փրկվել է հարյուրավոր մարդկանց կյանքեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Հայաստանն ամենաժամանակից զենքերն է ստանում. Ալիեւ ԱՄՆ և Ֆրանսիան պետք է աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին. Նիկոլ ՓաշինյանԴիրքային ընդմիջում․ լուսանկարներ առաջնագծից Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետԴիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարանԱդրբեջանի նախագահը կրակը դադարեցնելու մտադրություն չունի․ Արծրուն ՀովհաննիսյանԹրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունըՀադրութից հյուսիս, Մարտունիից հարավ կան դիվերսիոն խմբեր․ ընթանում են ոչնչացման աշխատանքներ ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է. Մակրոնը պատասխանել է ԷրդողանինՔիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը. մարդկային կորուստներ չկանՄիքայել Համբարձումյանը աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերԱռանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի. Փաշինյանը՝ հնդկական WION-ինՀայկական հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 450 հիվանդ կարիք ունեբուժկենտրոն տեղափոխվելուՕրվա ընթացքում հրետակոծության են ենթարկվել Ասկերանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերըՀրաշքով փրկված զինվորը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակըԱխր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքինՄենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք․ Աղավնոյի կանայք մնացել են գյուղում ու լավաշ են թխում զինվորների համարՈՒՂԻՂ. Երթ-մոմավառություն՝ ի հիշատակ առաջնագծում զոհված զինծառայողներիՀենց հիմա Փարիզում․ հայերի խաղաղ ցույցըԱդրբեջանում Գաբալայի ավիաբազայում հայտնաբերվել են լրացուցիչ թուրքական F-16-ներՔաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանությանը. Գարեգին Բ-ի կոչըՆիդերլանդներում Էրդողանին անվանել են ահաբեկիչ և ծաղրանկար հրապարակել. ErmenihaberՖրանսիացի պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվելՀայ զինվորն օր-օրի դառնում է իրադրության տերը. Սենոր ՀասրաթյանԿարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հայերի նկատմամբ ատելություն են տարածում2011-ին Կազանում կար պատրաստի տեքստ, Ալիևը վերջին վայրկյանին հրաժարվեց. ՓաշինյանՀայոց պետականության պաշտպանները Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն․ ՊՆ Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում Արևային եղանակը կպահպանվիԱջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել Զոհվել է եզդի հոգեւորական շեյխ Մրազ ՔալոյանըՈրոշ մարդիկ ծաղրում են, որ աշխարհի տարբեր անհայտ ու փոքր քաղաքներ պաշտպանում են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Լենա Նազարյան Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. ԼՐԱՑՎՈՂ Հերթական ազերի գերին, որը խոսում է մաքուր հայերեն Սահմանը պահող զինվորներն Արցախում՝ մարտերի արանքում մկրտվում են Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Ամենադիտված