ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց. դատական նիստը հետաձգվեց Անձնական բնույթի վեճը վերածվել է դանակահարության. Հարժիսի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո Կա ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու. մանրամասներ՝ ՍԴ նիստից Ինչու կառավարությունը չի հաստատում ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները (տեսանյութ) Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Եթե ինձ առաջադրեն՝ ինքնաբացարկ կհայտնեմ․ Արևիկ Պետրոսյան 

Խոշոր չարաշահումներով արդյունագործական որսի հետեւանքով վտանգվել է Սեւանում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սեւանա լճից խեցգետնի արդյունագործական որսի եւ արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սեւանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն՝ 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2016թ.-ին «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռեւս 2015-ին որսված եւ չարտահանված կենդանի խեցգետինը 2017-ի ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է 2015 թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ. խեցգետին: Մինչդեռ տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաեւ, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատեւ պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015 թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:

Այսինքն, ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016 թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018 թթ. իրականացրել են 253տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253 մլն դրամի բնօգտագործման վճար:

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016 թթ կազմել է ընդհանուր 8530տ., որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ անտեսելով որպես հիմք հանդսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016թ.-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ. կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը եւ այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետեւանքով 2017-2018 թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017 թ. կազմելով 42տ, 2018թ.՝ 3տ, որը 2015թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետեւանքներ:

Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017 թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա: Այսինքն օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման եւ վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել եւ պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՀՀ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարավել է ՀՀ քննչական կոմիտեին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
15-ամյա աղջիկն արյուն է լացում, և բժիշկները մինչ օրս չեն կարողանում պարզել պատճառը (լուսանկարներ)Էմիլի Ռատակովսկին կրել է այնքան փոքր լողազգեստ, որ երկրպագուները դժվարությամբ են այն գտել լուսանկարումԴիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավերՈրևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. Զոհրաբ Մնացականյան Երևանում Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղումԱդրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ մեդիափորձագետ Հայաստանում ՌԴ դեսպանությունը` թռիչքների վերսկսման մասինԿփոխհատուցվեն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից Սեռական կյանք՝ առանց պարտականությունների․ ինչից պետք է խուսափելԱՄՆ-ում ուսուցչուհիները խմբակային սեքսով են զբաղվել 16-ամյա աշակերտի հետԻբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ․ Արսեն Խառատյան «Բնությունն ինքն է որոշել...». Անի Երանյանի աշնանային լուսանկարը«Կրակոտ». Ժաննա Բուտուլյանը լողազգեստով ցուցադրել է անթերի մարմինը (լուսանկարներ)Հրայր Թովմասյանի կերպարը հոգնեցրել է, իսկ Խունդկարյանի հետ պայմանավորվածություն չկա. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» դուրս եկավ ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ Մյասնիկյան պողոտայում ВАЗ 21099-ը մեծ արագությամբ բախվել է КамАЗ-ին, ապա մխրճվել ցեմենտատարի մեջ Կանեն` կստանան. Դիանա Տոռեսը` Տաթև Սարգսյանի հետ վեճի մասին (տեսանյութ) «Հարգել ուսանողների շահերը, չխափանել դասապրոցեսների ընթացքը և վերադառնալ լսարաններ». ԼՀԿ ԵՄ հայտարարությունըՍԴ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կարող է էականորեն ազդել այս կազմի վրա. Արթուր Վաղարշյան Վիետնամի ոստիկանությունն առգրավել է վերավաճառքի ենթակա 324.000 օգտագործված պահպանակ (տեսանյութ)Վարչապետը ստորագրեց Գրիշա Թամրազյանի հրաժարականի դիմումը Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ. Վահրամ  ՊողոսյանՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից Սեռական կյանքում 5 կանոն, որ պետք է խախտելՍմբատ Գոգյանն ազատվեց ԲՈԿ նախագահի պաշտոնից Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել. Հրայր Թովմասյան Բնակարան ՌԴ-ում, ավտոմեքենա, հողամաս. ՔՊ-ական թաղապետերի ճոխ ձեռքբերումները Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել (տեսանյութ) Օպերատորը եթերի ժամանակ այնքան է տարվել, որ ցուցադրել է հաղորդավարուհու մարմնի իր սիրելի հատվածը Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ) Արտակարգ դեպք` Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք (թարմացված) «Ամեն ինչ լավ է լինելու». Նաիրա Զոհրաբյանի լուսանկարը` Գագիկ Ծառուկյանի հետ Հետհեղափոխական Հայաստանի ամենաաղմկոտ հրաժարականներն և դրանց պատճառներըՔՊ վարչությունը փակ նիստ է հրավիրել. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը Լույս աշխարհ է եկել Ադամ Մուշեղի Սահակյանը՝ Ադամի եղբոր առաջնեկը Որ դեպքում կտապալվի ՍԴ նախագահի ընտրությունըԻնչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ)Տպավորություն է, որ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է. Հրայր Թովմասյան Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան (լուսանկար)Ռամզան Կադիրովը հրապարակել է իր մանկության լուսանկարը«Ջերմուկում քաղաքացիական պատերազմ է սկսվում»Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է. Աշոտ Խաչատյանը հետ է վերցրել իր թեկնածությունը Մեզ նախապատրաստում են երկրորդ ալիքին, առաջին ալիքը «պատվով» հաղթահարեցինք. Նունե ՆերսիսյանՎարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները «Սա իսկապես օրինակելի դեպք է». Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ, մենք մեր գործն ենք անում. գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին«Բարսելոնայի» հարձակվող Սուարեսը բազայից լացելով է հեռացել․ Goal.comԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ամենադիտված