00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը Արցախ մուտք գործելու պայմաններն ավելի կխստացվեն. ԱՀ պարետի նոր որոշում Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից Ձյունիկ գործարանի շենքը պայթեցվեց (տեսանյութ)Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալՀուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում․ Հրաչյա ՀակոբյանԲերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը. նոր մանդատ չեն տաՍտեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ

Իշխանությունը պետք է առնվազն 10-15 չվերթով ՌԴ-ից ՀՀ տեղափոխի մարդկանց՝ խուսափելով հումանիտար աղետից. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի տարածքում մնացած եւ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջին մի քանի օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում համաճարակի տարածման եւ տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների կասեցման արդյունքում, մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք աշխատում էին այնտեղ, հայտնվել են անելանելի վիճակում, առանց գոյության միջոցների, եւ ստիպված են փորձել հետ վերադառնալ Հայաստան, դժվարին ժամանակներն տանը անցկացնելու, եւ հետագայում հետ վերադառնալու հույսով։

Այս պայմաններում, շատ կարեւոր է Կառավարության համակարգված աշխատանքը՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված տեղափոխելու, նրանց սահմանին պարտադիր թեստավորելու, հիվանդներին անմիջապես մեկուսացնելու, մնացած բոլորի համար կարանտին կազմակերպելու համար։

Սա բխում է մեր բոլորի հանրային շահից, քանի որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում կուտակված, հուսահատության եզրին գտնվող, իրար գլխի խմբված հազարավոր մարդիկ իրենք պարարտ հող են հանդիսանում վարակի տարածման համար։ Այստեղ մի քանի օրվա հապաղումը կարող է բերել նրան, որ մենք ստանանք հումանիտար աղետ՝ մի քանի հազար վարակակիրներով, որոնց կամ պետք է ընդունել շատ ավելի վատ վիճակում, եւ կամ նույնիսկ ավելի վատ՝ թողնել Ռուսաստանի իշխանությունների հույսին, փաստացի լքելով սեփական քաղաքացիներին։

Ցավոք, ինչպես եւ պարբերաբար ականատես ենք լինում այս համաճարակի ընթացքում, ՀՀ Կառավարությունը մինչեւ երեկ որդեգրել էր ջայլամի քաղաքանություն, ենթադրելով, որ խնդիրը ինքն իրենով կլուծվի, եւ որեւէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Միայն Մոսկվայի տարբեր հայկական կազմակերպությունների եւ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերը, հանրային աճող բողոքը, եւ նաեւ ռուսաստանյան իշխանությունների գիտակցությունը՝ խուսափել սեփական տարածքում այսպսիսի անկառավարելի իրավիճակի զարգացումից, հարկադրեց Հայաստանի իշխանություններին երկուշաբթի օրվանից սկսած օրական մեկ չվերթ ընդունել Դոմոդեդովո օդանավակայանից։

Սակայն պահանջարկը շատ ավելին է, այս պահին պետք է առնվազն 10-15 չվերթներով օդանավակայանի տարածքից Հայաստան տեղափոխել այնտեղ կուտակված մարդկանց, եւ դրանով խուսափել հումանիտար աղետից:

Այս դժվարին վիճակը, հերթական անգամ ի ցույց դնելով Կառավարության արտակարգ իրավիճակներ կառավարելու անպատրաստությունը, միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ վեր հանեց մեր ազգի բազմաթիվ զավակների լավագույն մարդկային որակները։ Մեծ կազմակերպական աշխատանք իրականացրեց Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, ինչը թույլ տվեց իրավիճակը առնվազն վերցնել վերահսկողության տակ։ Մեր մի շարք գործարարներ անվճար տրամադրեցին հյուրանոցային տարածքներ՝ մարդկանց կացարանով ապահովելու համար։ Մի քանի այլ բարերարներ մեր կարիքավոր հայրենակիցներին մոտ երկու հարյուր անվճար վերադարձի տոմս տրամադրեցին, մեր ընտանիքը եւս մասնակցեց այդ մասով։

Մոսկվայի երիտասարդական հայկական կազմակերպությունները մի քանի օր աշխատեցին մարդկանց հետ՝ հոգալու նրանց առաջին կարիքները, եւ լինելու նրանց կողքին դժվարին պահին։ Սա իսկապես մարդկային համերաշխության եւ համագործակցության մեծ օրինակ էր, եւ ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր սեփական ջանքերով եւ միջոցներով օգնեցին անելանելի կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

Քանի որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծված, ես նաեւ կոչ եմ անում Կառավարությանը՝ անհապաղ վերցնել այն իր պատասխանատվության տակ, եւ կազմակերպված կերպով Հայաստան տարհանել սեփական քաղաքացիներին։ Ռուսաստանյան մի շարք ավիաընկերություններ պատրաստ են թռիչքներ իրականացնել, Հայաստանում էլ այս պահին կան բազմաթիվ ազատ հյուրանոցային տարածքներ, որոնք հնարավորություն են տալիս խելամիտ կարանտին կազմակերել, արագ թեստավորման կարողություններ եւս կան։ Հայրենիքի արժեքը սեփական քաղաքացուն գնահատելու մեջ է, եւ հենց այսպիսի դժվարին վիճակներում է պարզ դառնում՝ ինչպիսի Հայրենիք ունենք մենք, եւ որքանով է այն սեփական քաղաքացուն գնահատում։ Մինչ այդ, առողջություն եւ համբերություն եմ ցանկանում մեր բոլոր հայրենակիցներին, այս իրավիճակը անփորձանք հանգուցալուծելու հույսով»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
9 Հուլ
Կորոնավիրուսն ու սեքսը. ինչ կանոններ պետք է պահպանել սեռական հարաբերություն ունենալիսՏղամարդը բռնել է 3-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին՝ թափանցիկ վերնաշապիկով (լուսանկարներ)ՀԾԿՀ-ն 10 մլն դրամ տուգանեց ՀԷՑ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը. Ռոբերտ Մարգարյան Ռուսաստանի առողջապահության նախարարը նշել է կորոնավիրուսի ամենատարածված բարդությունները Ջոնի Դեփը մարիխուանա է հյուրասիրել իր 13-ամյա դստերըԱրցախի նախագահն այցելել է նորաբաց գործարան Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք Գողի հոգեբանությունը և էությունը երբեք չի փոխվում. ԼՀԿ-ական պատգամավորը՝ Արման Բաբաջանյանի մասինԴավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարինՕքսանա Սամոյլովան խոսել է իր՝ Ջիգանից չբաժանվելու որոշման պատճառների մասինԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի թեստերի պատասխաններից մեկը դրական է Բալիում կապիկը փորձել է հանել զբոսաշրջիկի հագուստը (տեսանյութ) «Հրայր Թովմասյանն անցկացրեց պետական մեքենայի ներգործությանը դիմագրավելու վարպետության դաս»Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավորՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Այս պահին Յուքոմի բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են. Հակոբ Արշակյան Առկա են հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ. Վիվա-ՄՏՍՎերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել․ պաշտպանՇուտով նախատեսվում է ֆրանսիացի բժիշկների արդեն երրորդ խմբի այցը (տեսանյութ)ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարություններին Թինա Կունակին նկարահանվել է ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ) ԱԳ փոխնախարար Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղարի հետ Հայտնի է՝ երբ կիրականացվի «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթըUcom ընկերությունը հայտարարություն է տարածելԴիմակ կրելու պարագայում հղի կինն ու հատկապես պտուղը թթվածնային քաղց կարող են ունենալ. Աննա ԿոստանյանԱռեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղաՎերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը Քանի անգամ և ինչ նպատակով են իշխանությունները խախտել ՍահմանադրությունըՔանյե Ուեսթը կմասնակցի նախագահական ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու․ ForbesԱրցախ մուտք գործելու պայմաններն ավելի կխստացվեն. ԱՀ պարետի նոր որոշում Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից Քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ. Արմեն Աշոտյան Ձյունիկ գործարանի շենքը պայթեցվեց (տեսանյութ)Ինչ չվերթներ են սպասվում առաջիկա օրերինԱդրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Արցախի ԱԳՆՔՏՀԱ տեսչական մարմինն Արագածոտնի մարզի ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է Դատախազություն Սևանում ոստիկանները խուզարկություն են կատարել․ հայտնաբերվել է ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)Քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները. ԱշոտյանԱրցախ մուտք գործելու պահանջներն ավելի են խստացվում. ԱՀ պարետը նոր որոշում է ստորագրելԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալԱրգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել. Tert.am COVID-19-ի շրջանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը քննվում են ՔԿ-ում 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբՔանյե Ուեսթը վարակվել է կորոնավիրուսով և ապաքինվել․ ForbesԴոնալդ Թրամփը ԱՄՆ-ում կարգելափակի չինական TikTok հավելվածը․ Fox NewsՀուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում․ Հրաչյա Հակոբյան«Հյուսիս-Հարավի» գործի մի դրվագով նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է դատարան. Դատախազություն
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրումԿորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)«Կատարյալ մարմին». Գայանե Բաղդասարյանը` սեքսուալ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Կրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են