Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս Մարտակերտն՝ այսօր (լուսանկարներ) Ժոզեպ Բորելն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՞, թե ոչ․ վճիռը՝ քիչ անց ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները Առևտուր չկա, եկամուտ չենք ստանում․ «Փեթակ»-ի աշխատակիցները պահանջում են զեղչել վարձավճարները Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը Պատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին 

Պետք է հավատալ ՀՀ ԱԳ նախարարին, ոչ թե Լավրովին. Թևան Պողոսյան

Հասարակություն

Սերգեյ Լավրովի հայտարարությունը բխում էր Ռուսաստանի շահերից և ինչ-որ նպատակ էր հետապնդում: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ բանակցային սեղանին արցախյան կարգավորման հարցով փուլային փաստաթղթի առկայության մասինՆշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ի պատասխան Լավրովի, ասել է. «Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և այլ բան խոսել հասարակության մոտ՝ սխալվում է։ Նման բան չի եղել և չի լինելու»։

«Չպետք է մոռանալ, որ Լավրովը ՌԴ ԱԳ նախարարն է, ով կոչված է Ռուսատանի գործող իշխանությունների պատկերացումներով ՌԴ շահերը աշխարհով մեկ ներկայացնելու, իսկ նրա հայտարարությունները բխում էին հենց այդ շահերից: Եթե ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ասում է մի բան, որը խնդիրներ է առաջացնելու կողմերից մեկի հետ, ուրեմն ինչ-որ նպատակ է հետապնդում: Ինձ թվում է՝ Լավրովին պետք չէ բացատրել, որ եթե այդպիսի առաջարկ եք անելու, հայ ազգը մերժելու է ձեզ, որովհետև մեկ անգամ չէ, որ նման ձևակերպումներ անելիս մերժել են: Իսկ փաթեթն ամբողջական ներկայացնելուց Ադրբեջանն էր մերժելու: Լավրովն իր հայտարարությամբ փորձել է ինչ-որ հարցերով սիրաշահել Ադրբեջանին, բայց, ըստ երևույթին, որոշ հարցերում խնդիրներ ունենալով Հայաստանի հետ՝ փորձել է մեր իշխանություններին հասկացնել՝ «տեսեք, թե ինչ եք անելու, որովհետև մենք խնդիրներ ունենք»: Հենց հաջորդ նախադասությունը վերաբերում էր այդ խնդիրներին. նա ընդգծեց, որ միայն գազի գնի ժամանակ է Հայաստանին հետաքրքրում դաշնակցային հարաբերությունները, իսկ կան հարցեր, որոնք իրենց են հետաքրքրում»,- ասաց Պողոսյանը՝ նկատելով, թե ինչո՞ւ վերջերս Հայաստան այցելած Սերգեյ Լավրովը նման բաներ չասաց, ավելին՝ հակառակն էր ասում, ուստի պետք չէ, որ դրա համար հասարակության մեջ պառակտումներ լինեն։ Պողոսյանը հակված է հավատալու ՀՀ ԱԳ նախարարին, ոչ թե Լավրովին, որովհետև Մնացականյանի արտահայտած նախադասությունները բնականաբար պետք է միտված լինեին հայերի շահերը առաջ տանելու, ինչի մասին նախարարն ասաց, ըստ որի՝ միակողմանի զիջումներ չեն լինելու, որ Արցախի անունից չենք պատրաստվում խոսել, որ մեզ համար գերակայություն են անվտանգության ու կարգավիճակի խնդիրները, որ հողերը անվտանգության երաշխիք ապահովող էլեմենտ են: Ըստ նրա՝ Զոհրաբ Մնացականյանի խոսքերն ունեցել են իրենց լիարժեք ազդեցությունը, այդ մասին վկայում է Ալիևի օգնական Հաջիևի հայտարարությունը, ըստ որի՝ եթե հայկական կողմն այսպես շարունակի, նշանակում է վիժեցնում է բանակցային գործընթացը. «Փաստորեն ադրբեջանցին կարողացել է ճիշտ ընկալել, նորից գնալ մերժման: Ադրբեջանի արձագանքը վկայում է, որ Մնացականյանի բացատրությունը բավարար էր: Բայց մենք ունենք խնդիր այլ դաշտում՝ ինչո՞ւ էր պետք, որ Լավրովը հենց այդ օրը նման հայտարարություն աներ, այսինքն կան խնդիրներ, որոնք պետք է հարթվեն և դրանք կապ չունեն Արցախյան հակամարտության հետ»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկացած խնդիր կարող է հաղթահարել միասնականությամբ՝ զարկ տալով սոցիալ-տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք. ոստիկանություն ՌԴ-ն վերահսկողության տակ է պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը ՊԵԿ-ը՝ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների մասին Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին. Աշոտ Սարգսյան Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեցԷրդողանն այցելել է Հայոց պատրիարքարան, մասնակցել հայազգի պատգամավորի հոգեհանգստին ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա Մերօրյա հերոսները. շուրջ 60 զինծառայողներ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի Արցախում ոչնչացվել է Ալիևից «Արիության մեդալ» ստացած հետախույզը Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս Մարտակերտն՝ այսօր (լուսանկարներ) Ժոզեպ Բորելն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՞, թե ոչ․ վճիռը՝ քիչ անցԻնչպե՞ս ձևավորել կամավորական ջոկատներ. ուղեցույց ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները Առևտուր չկա, եկամուտ չենք ստանում․ «Փեթակ»-ի աշխատակիցները պահանջում են զեղչել վարձավճարներըԱրմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը Պատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին Ադրբեջանը, ոչ պաշտոնական տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Կյանքը՝ Շուշիի ապաստարաններում (լուսանկարներ)Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առժամանակ դադարեցնում է գրասենյակի աշխատանքը Իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին. Արշակ եպիսկոպոս ԽաչատրյանՍաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվությունները աշխարհասփյուռ թեմերից ԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում պաշտպանել բնակչությանը, առողջապահական հաստատությունները «Մենք դեռ համոզված ենք, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»․ ՊեսկովԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվի. խոսնակ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում Ցավոք, խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են. ԱլիևՆոր «Ազգային հերոս» ունենք. նա զորամասի հրամանատար է Բաքուն Ղարաբաղում դիտորդներ տեղակայելու դեպքում իր պայմանները կառաջադրի, իսկ ինքնորոշման հանրաքվե չի լինի․ ԱլիևԹուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ․ ՊեսկովԻմքայլական պատգամավորները հետևել են վարչապետի կոչին․ ովքեր են մեկնել առաջնագիծԳրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է․ԱՆ «Երեխուս բանակ եմ ճանապարհել մեծ հույսով, որ հետ կգա, բայց...»Մի՛ տրվեք նման սադրանքների. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգեւ սրբազան Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում Ամերիկյան «Viasat»-ը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մասերի մատակարարումըՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն․ Աննա Հակոբյան Եթե միջազգային հանրությունը շարունակի իր դիտորդի կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի կոնֆլիկտի․ Զոհրաբյան Տիրան Խաչատրյանին շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում նոր հարձակում է արձանագրվել․ TV PirveliՈչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը. Ժիրայր Սեֆիլյան89-ամյա Հովսեփ Ենգոյանը տարիներով հավաքած 1 մլն դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել (տեսանյութ) Ադրբեջանը գնդակոծել է Իրանի խաղաղ բնակավայրերը․ Azariha (տեսանյութ)Էջմիածինը Հադրութին ամենագնաց է նվիրաբերել. փոխքաղաքապետը կամավորների հետ մեկնեց սահման
Ամենադիտված