00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքինՔաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի բուժաշխատակիցներին Ֆիրդուս թաղամասը վերածվել է առնետանոցիԻտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը․ ReuteursՍտեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախԱյս երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան․ ՄԻՊ Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում էԵրևանի, Սևանի, Եղվարդի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, մահվան դեպքերի թիվն ավելացել է 7-ով

Ես կգնամ հրադադարի, եթե․․․Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որդիս արդեն համարյա 8 տարեկան է: Էդ էն տարիքն է, երբ ծնողն ու երեխան սկսում են տրանսֆորմացվել հոր ու որդու: Շփման նոր օրակարգեր են առաջանում` սեռով պայմանավորված միջոցառումներ ու շփումներ: Հետևաբար նաև երեխայի բնավորությունն է ավելի հստակ ուրվագծեր ստանում: Էս կարանտինը թույլ տվեց ահագին ժամանակ անցկացնել հետն ու մի սարսափելի բան նկատել: Տղես շատ եսակենտրոն ա: Ընդ որում, դա ոչ թե դաստիարակչական բաց է, այլ` բնավորություն, խասյաթ: Լավն ա, բարի ա շատ, ջիգյարով ա, բայց նաև շատ էգոցենտրիկ, երբեմն ոչ նրբանկատ ու դե հետևաբար առաջնորդական հակումներով:

Էս ամենում սարսափելին այն է, որ իրեն հետևելիս ես շատ պատկերավոր կերպով տեսնում եմ այն ամենը, ինչում ինձ էին մտերիմներս մեղադրում վերջին 20 տարին, մինչդեռ ես համառորեն անտեսում էի այդ մեղադրանքները: Նենց ա ստացվել, որ ես ու որդիս իրարից գրեթե չենք տարբերվում` ոչ ֆիզիկապես, ոչ էլ փաստորեն ներքուստ: Իրոք որ, անքննելի են Աստծո ճանապարհները: Նենց հետաքրքիր ձևերով է նա երբեմն դասեր տալիս մեզ: Հիմա, երբ իրեն հետևում եմ ու երբեմն նույնիսկ վրդովվում իր վարքագծով, նույն պահին, ինձանից անկախ, սկսում եմ վերհիշել այն բազմաթիվ դրվագները, երբ ես լիովին նույն կերպ էի վարվում ինձ շրջապատող մարդկանց հետ: Հիմա պատկերացրեք իմ ապրումները, երբ ես տեսնում եմ այդ ամենը, բայց խիղճս թույլ չի տալիս իրեն նախատել, քանի որ իմ համեմատ նա դեռ հրեշտակ է:

Ընդ որում, ես շատ լավ գիտեմ, որ նախատեմ, չնախատեմ դա չի փոխվելու, այնպես, ինչպես ինձ վրա ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս նախատինքները որևէ ազդեցություն չեն ունեցել: Խասյաթ ա: Այն ունի դրական և բացասական դրսևորումներ: Մարդիկ գիտեն, որ ամենաբարդ իրավիճակներում կարող են ինձ վրա հաստատ վստահ լինել: Ինձ ոչ կարող են վախեցնել, ոչ ճնշել, ոչ հունից հանել: Մենակով կարող եմ ամբողջ աշխարհի դեմ դուրս գալ, կամ պաշտպանել նրան, ում պետք է պաշտպանել ամբողջ աշխարհի դեմ: Կարող եմ ու չեմ զլանում պայքարել բոլոր ճակատներով ու հաճախ շրջանակաձև: Պարզապես այդ ամենի արդյունքում հաճախ կողքիս կանգնածներին էլ է «բաժին» հասնում: Թերություն ա էդ անտերը, մեկ-մեկ լինում ա: Իսկ կրիտիկական իրավիճակներում, երբ «համակարգն» աշխատում է սեփական հնարավորությունների լիմիտի վրա, խոտանը կտրուկ աճում է, խաչաձև կրակի տակ են մնում քո զինակիցները: Ամերիկացիք դրան ասում են collateral damage (կողմնակի կորուստ):

Երկու օր առաջ սկիզբ առած «Ոդիսականի» մի դրվագ ինձ հիացրեց, համեստացրեց ու ստիպեց ևս մեկ անգամ խորհել բնածին հատկություններիս ու դրա արդյունքում` իմ հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու զինակիցներին հասցված «collateral demage»-ի մասին: Մարտերի ընթացքում, ինչ-ինչ անհաշվենկատ գործողությունների արդյունքում մարդկանց խաչաձև կրակի տակ եմ թողել: Հիվանդանոցում էի, արտաքին աշխարհից որևէ տեղեկություն չունեի, ինձ հերթական անգամ շատ կոշտ կերպով ձերբակալել էին ու շտապօգնություն էին կանչել միայն այն ժամանակ, երբ հասկացել էին, որ այլընտրանք չունեն: Հիվանդանոցում ահագին տանում բերում էին, այդ ամենը արվում էր մի քանի ոստիկանի ուղեկցությամբ ու խրոխտ հայացքների ներքո: Ինչոր պահի զգացի, որ քննիչների ու ոստիկանների վերաբերմունքը կտրուկ փոխվեց, նրանք կտրուկ պասիվացան ու ես հասկացա, որ չեն պատրաստվում բուժզննումից հետո նորից կանդալել ու հետ տանել բաժին: Դուրս եկա հիվանդանոցից ու հասկացա, թե որն է այդ «պասիվացման» պատճառը: Հիվանդանոցի մուտքի մոտ մի հատ մինի միտինգի չափ ժողովուրդ էր հավաքված: Այնտեղ էին բոլորը: Նույն իրավիճակն էլ համացանցում էր և հենց դա էր պատճառը, որ ես չազատազրկվեցի... համենայնդեպս` դեռ...

Իմ համար անհանգիստ էին ու անձամբ զորակցում էին իմ դաշնակցական ընկերները, ում մի անգամ շատ գեշ «խաչաձևի» տակ թողեցի: Մարտեր էին... ու հենց էս օրերին կարծում եմ իրենք էլ պիտի հասկանան, թե ինչ կարար տեղի ունենար ու երևի բարեբախտաբար տեղի չունեցավ: Այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, կարայի ու պիտի ավելի նրբանկատ լինեի ժամանակին, բայց չեղա... եղա հակառակը:

Ինձ աջակցելու էին եկել նախագահ Քոչարյանի ազատության համար պայքարող մարդիկ: Մարդիկ, ովքեր իրենց հայացքների համար շաբաթներով անհիմն ազատազրկվել էին: Մինչդեռ ես մի քանի ֆեյսբուքյան ստատուսից ու հարցազրույցներում անդրադարձից բացի, որևէ գործուն քայլ չէի արել իրենց օգնելու համար: Ավելին, ժամանակին մի շատ պրիմիտիվ սադրանքի պատճառով` բերդում նստած Քոչարյանին թողեցի «խաչաձևի» տակ: Արարքս իհարկե անհիմն չէր, բայց դե անելու բան էլ չէր: Պիտի ավելի նրբանկատ լինեի:

Երբ 40 տարի պետական համակարգում աշխատած գելին մեղադրեցին վառելիքի տենդերը կեղծելու բանավոր հրահանգ տալու մեջ, ես ահագին բոցվա ֆեյսբուքում, պաշտպանեցի, բայց չբարեհաճեցի միանալ` դատարանի առջև Սերժ Սարգսյանին աջակցելու համար հավաքված մարդկանց, որոնց շարքերում մի քանի տասնյակ իմ ամենամտերիմ մարդիկ էին: Հերիք չի չբարեհաճեցի, հլը մի բան էլ հետո ներքին քննարկումներում անուն կպցրի իրադարձությունների կազմակերպչական մանրուքներին: Նրբանկատ չէի` շատ մեղմ ասած: Այդուհանդերձ Սերժ Սարգսյանի կուսակիցներն ու մտերիմները նույնպես ինձ աջակցողների շարքերում էին:

Ու բովանդակությամբ նմանատիպ դրվագները բազմաթիվ են: Երկու տարի շարունակ անդադար հարձակումներ հետ շպրտելիս թիկունքիդ հայացք ես գցում ու տեսնում, որ, մեջք տալով հանդերձ, ահագին վնաս էլ ես տվել: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող տղերքին մի անգամ անիմաստ բշտեցի: Անհիմն չէր, բայց անիմաստ էր ու էլի խաչաձևի տակ թողեցի: «Կամքի» տղերքն էլ դրան ի պատասխան հիմա բռնեցին ինձ քաջալերեցին ու աջակցեցին:

Ընկերներիս, ամենամտերիմներիս շարքերում էլ մարդիկ կան, ում հանդեպ շատ խիստ էի ու եմ, բայց մեկ ա չեն հանձնվում, մինչև հիմա կողքս են, մեկ վայրկյանով անգամ խրամատից դուրս չեն գալիս: Կարծում եմ անուններ տալու կարիք չկա: Համ էլ էնքան շատ են, որ ոնց էլ լինի մի քանիսին կմոռանամ: Էլ չասեմ, թե տնեցիքիս ինչ փորձություններով եմ անցկացնում...

Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարող է միայն ինքն իրեն ներել կամ չներել: Բոլոր էն մարդկանց, ում հանդեպ աննրբանկատ եմ եղել ու «խաչաձև կրակի» տակ եմ թողել, ուզում եմ ասել, որ գիտակցում եմ ու ցավում եմ:

Նենց որ, Anahit ջան, սխալվում ես, ես չեմ համախմբել մարդկանց ու չեմ կայացրել կոնսենսուս-1ը: Ավելի շուտ մարդիկ ինձ համախմբեցին ու ձեռի հետ լավ ու օգտակար դաս տվեցին:

Հիմա, ինչ վերաբերվում է խնդրո առարկային.
Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:

Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝
- երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.
- հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.
- իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.
- իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.
- քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:

Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարհե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:

Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Հուլ
Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի ՈՒՂԻՂ․ Ոստիկանները բերման են ենթարկում Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին Համաճարակով պայմանավորված՝ աճել են կիբերհանցագործությունների թվերը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքինՔաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի բուժաշխատակիցներին Նիդերլանդների ԱԳՆ-ը Հայաստանին կհատկացնի 200 000 եվրոՓառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնինԱրցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում «Ձերոնք գիտե՞ն, որ տունը 30 տարեկան էշ ունեն». Անատի Սաքանյանը բարկացել է կոմպլիմենտից Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Ֆիրդուս թաղամասը վերածվել է առնետանոցիԻտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը․ ReuteursԴանակահարություն՝ Երևանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախՏնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին. հարուցվել է քրեական գործ Այս երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան․ ՄԻՊ Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է60-ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից․ դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները Երևանի, Սևանի, Եղվարդի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, մահվան դեպքերի թիվն ավելացել է 7-ով Երիտասարդը գլխով հարվածել է բժշկի քթին՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավումից Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ. Հակոբ ԱրշակյանԿյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Ահազանգ՝ Գորիսից. տներից մեկի բակային ծածկում հրդեհ է բռնկվել Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Երկարաձգելով արտակարգ դրությունը փորձելու են առաջ մղել վիճահարույց նախաձեռնությունները․ Ավետիք Չալաբյան Օրվա խորհուրդը «Իրավունք». Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում Աստղագուշակ՝ հուլիսի 10-ի համար «Հրապարակ». Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի ՍԴ «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը «Փաստ». Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է «Փաստ». ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը«Իրատես». Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով» Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում․ «Հրապարակ» «Ժողովուրդ»․ Ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարըՄսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Ֆերնանդո Ալոնսոյի աշխատավարձը «Ռենոյում» կազմում է տարեկան մոտ 15 միլիոն ֆունտ․ The SunՏղամարդը փոխել է սեռը և այժմ «լեսբիական» հարաբերություների մեջ է գտնվում իր կնոջ հետ (լուսանկարներ)Ռուս լրագրող Բաբչենկոյին Ռուսաստանում ահաբեկիչ են հայտարարելՍա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ) «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կգլխավորի «Բետիսը»Մոսկվայում հուլիսի 13-ից դիմակների ռեժիմը կչեղարկվիՄենք հո իրար ստուգելու չէինք գնացել. Վանաձորի քաղաքապետը` մարզպետի հայտարարության մասին Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել․ CGTNՌԴ Ուֆա քաղաքում միայնակ մնացած երկու երեխաներն ապահով հասել են Հայաստան (լուսանկար)
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են