Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ: Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
«Ինձ հետ կապված քրեական գործը նույն փուլում է։ Քննչական կոմիտեն հայտարարել է միջազգային հետախուզում, սակայն ինտերպոլը մեզ հետ կապված դադարեցրել է շփումները Հայաստանի իրավապահ մարմինների հետ, ինչն իր բնույթով եզակի դեպք է Հայաստանի հետախուզվողների համար: Ինտերպոլը համարել է, որ մեզ ներկայացված մեղադրանքներն այդքան էլ մոտ չեն իրականությանը և մեր լեզվով ասած` ինտերպոլը գնացել է խորհրդատվական սենյակ վերջնական որոշում կայացնելու համար, այսինքն` հանի՞ հետախուզումը, թե՞ ոչ։ Իսկ նման պարագայում` 99,9% դեպքերում, տվյալ անձի նկա...
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հավաք-հանդիպումը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին ներկա են եղել «Միասնություն» համազգային շարժման ավելի քան 500 ներկայացուցիչներ և հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ արտե...
Հայաստանում և Հայաստանի շուրջ քաղաքական գործընթացների ծավալմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած՝ երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը հանրության կողմից դիտարկվում է իբրև ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու միակ ռեալ հնարավորություն: Շարքային քաղաքացիներն իրավացիորեն բողոքում են թե՛ նախկին իշխանություններից, թե՛ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունից, որի արդյունքում ունենք կորսված Արցախ, վտանգի առջև հայտնված Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, տասնյակ հազարավոր փախստականներ, ծանր սոց...
Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, ապա պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ ԱԺ-ում օգնական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքները որպես իր շեֆի շնորհավորանք հրապարակող Էմմա Պալյանը վերջերս հայկական ինֆորմացիոն դաշտի «աստղն» էր դարձել, բնականաբար, ոչ թե դարակազմիկ օրենսդրական նախաձեռնության, այլ հերթական անգամ անհեթեթագույն մտքեր արտահայտելու առիթով: «Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դ...
Շարունակելով ներկայացնել, թե հանրության որ սեգմենտն է հեղափոխությունից հետո առավելապես խաբվել իշխանության եկած քաղաքական ուժից, այսօր կանդրադառնանք բնապահպաններին: Գաղտնիք չէ, որ էկոակտիվիստներն անչափ ակտիվ էին Թավշյա հեղափոխության օրերին և մեծապես օգնեցին Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին իշխանության գալու հարցում: Նրանք հույս ունեին, որ Հայաստանում արդարացիորեն կլուծվեն բնապահպանական և հատկապես՝ երկար տարիներ կռվախնձոր եղած Ամուլսարի հանքի հարցը: Փաշինյանը հեղափոխության օրերին հայտարարում էր, որ հանքը չի շահագործվելու: Տես...