Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ 

Անկախության 29-րդ տարեդարձին համախմբման և զսպվածության կոչ եմ անում. Սեյրան Օհանյան

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ խոհեր է հրապարակել անկախության մասին.

«Հայաստանի և Արցախի անկախության պատմությունները փոխկապակցված են և անքակտելի, իսկ անկախության պայքարում մեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի։

Աշխարհաքաղաքական նոր, բարդ իրավիճակը ցույց է տալիս, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ փակուղային իրավիճակում հակամարտելու են ոչ թե Արցախն ու Ադրբեջանը, այլ Ադրբեջանի փոխարեն պայքարի հեգեմոնիան իր ձեռքն է վերցնելու հայ ժողովրդին բնաջնջելու անզուսպ ցանկություն ունեցող Թուրքիան։ Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից։

Այդ ամենն ավելի պարզ դարձավ հուլիսին՝ տավուշյան դիրքային բախման ժամանակ, երբ Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունը հանդես եկավ ագրեսիվ և կոշտ հայտարարություններով, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայ տնտեսվարողների դեմ հրահրված «ծիրանային» ծիծաղելի, բայց վտանգավոր պայքարը ղեկավարում էին Թուրքիայի հատուկ ծառայություններին ինտեգրված, Ռուսաստանում ապրող և գործող ադրբեջանցի քրեական հեղինակություններ։

․․․Հիշողություններս ինձ տարան 30 տարի հետ, երբ Ստեփանակերտի խաղաղ ցույցերին հակադրվեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, և նույն տիպի քրեական հեղինակությունների միջոցով կազմակերպեցին խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրող հայ ազգի ներկայացուցիչների խոշտանգումներն ու սպանությունները։

Մեր ժողովուրդը, ապրելով խորհրդային միության տարածքում, եղբայրաբար ու սիրով վերաբերվելով բոլոր ժողովուրդներին, պարզապես այլընտրանք չուներ, քան ինքնապաշտպանությունը, որովհետև Թուրքիայի ազդեցության տակ հայտնված Ադրբեջանը փորձում էր արյան մեջ խեղդել հայանպաստ որևէ ցանկություն, որևէ որոշում։ Խորհրդային միության տոտալ փլուզումից, հարկադրված պատերազմից, շրջափակումից հետո Հայաստանը դարձավ Արցախի անկախությունը նվաճած ժողովրդի պաշտպանն ու հովանավորը։

Արցախյան պատերազմից հետո մեր անկախության, պետականության կերտման տարիները ներքաղաքական կյանքում լի են եղել ցնցումներով, բախումներով․ ավելի շատ չենք հասկացել, քան հասկացել ենք միմյանց, ավելի շատ չհանդուրժող, քան հանդուրժող ենք եղել միմյանց կարծիքների, դիրքորոշումների նկատմամբ, բայց ունեցել ենք մեկ լույս, մեկ առանցք, որի շուրջ համախմբվել ենք՝ Հայկական բանակը։

Մեր որդիների արյան, մեր մայրերի արցունքի, մեր ժողովրդի տառապանքի շաղախից ծնված այդ սուրբ կառույցը հեռո՛ւ պահենք ներքաղաքական ինտրիգներից ու խաղերից։

Ինձ համար անընդունելի են եղել, կան և լինելու բանակի վերաբերյալ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից տարաբնույթ շահարկումները, որոնք կարող են խարխլել այդ կայացած, բայց շատ զգայուն կառույցի հիմքերը։ Հայկական բանակի արմատներում, նրա կայացման, զարգացման ճանապարհին կանգնած են հիրավի հերոսական կերտվածքով մարդիկ։

Եկեք զե՛րծ մնանք ծայրահեղական բոլոր հայտարարություններից և առաջին հերթին բանակի, նրա կայացման գործում մեծ վաստակ ունեցող, մեր երկրի նախագահների, ռազմական գործիչների հանդեպ անընդունելի, անհիմն մեղադրանքներից, դատողություններից և գնահատականներից։

Այսօր հայ ժողովրդի անկախության պատմությունը կերտած սերունդը իրավունք չունի ներքաղաքական գործընթացները վերածելու բակային ցածր մակարդակի հայհոյախոսության, կռիվների և ծեծկռտուքների։

Անկախության 29-րդ տարեդարձին կոչ եմ անում համախմբման և զսպվածության, հարգանքի, քաղաքական ողջախոհության և տարածաշրջանային լուրջ վերլուծությունների արդյունքում ծնված հետևությունների, որոնք կամրացնեն մեր ժողովրդի պաշտպանական իմունիտետը՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

Փա՛ռք ու պատիվ փյունիկի պես մոխիրներից վեր հառնած մեր ժողովրդին և նրա փառահեղ, հաղթանակած բանակին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
Ամենադիտված