Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում
ՀասարակությունՀայր, դուստր, որդի՝ Բորիկ, Լիանա, Հրայր Աղաբեկյանները, բժիշկներ են, աշխատում են Մարտունու շրջանի հիվանդանոցներից մեկում:
Բորիկ Աղաբեկյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Արցախյան գոյամարտի՝ 90-ականների պատերազմում և հետո՝ հարաբերական խաղաղ պայմաններում, իսկ այսօր իր կռիվը շարունակում է երկու զավակների հետ՝ հայրենիքի պաշտպանների կյանքերը փրկելով: