Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ) Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն է Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան 

Դատարանները շարժվում են օրենքով, ոչ թե իշխող ուժի թելադրանքով կամ օպոզիցիոն ուժերի ցանկությամբ. Ալեքսանդր Ազարյան. 168.am

Քաղաքական

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի, դատարանների նկատմամբ իշխանությունների հարձակումների եւ դատական իշխանության անկախությունը վերացնելուն միտված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված խայտառակ լրացումների վերաբերյալ 168.am-ը զրուցել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:

Նախ՝ ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, մի մարդու, ով վերջին ժամանակաշրջանում ենթարկվելով աննախադեպ ճնշումների՝ այնուամենայնիվ, կարողանում է պատվով դուրս գալ այդ իրավիճակից, կատարել օրենքով եւ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, չընկճվել:

Մարտի 22-ին Ռուբեն Վարդազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին: Զրույցը, թվում էր, թե պետք է ընթանա օրենքի լրացումների ու դատական համակարգում եղած խնդիրների շուրջ, բայց հիշեցրեց Ազգային ժողովում ԲԴԽ նախագահի նկատմամբ իրականացված հավատաքննությունը:

Մեծ խիզախություն էր պահանջվում պարոն Վարդազարյանից այցելել Հ1-ի տաղավար, հարցազրույց տալ իրավական հարցերից կիլոմետրերով հեռու, սուբյեկտիվ մոտեցումներով իրեն դրսեւորած Պետրոս Ղազարյանին: Նույնիսկ հարցերից էր զգացվում, որ նա ամեն ինչ անում է ոչ թե Ռուբեն Վարդազարյանի տեսակետը պարզելու, այլ նրան նսեմացնելու, Ազգային ժողովում սկսած այդ ճնշումները շարունակելու համար:

Հանրության տեսանկյունից այդ հարցերը սուր կարող էին թվալ:

 Առաջին հայացքից, այո, միգուցե կարող էր այնպիսի տպավորություն ստեղծվել, թե հարցերը սուր էին, բայց իրականում, համենայն դեպս, իրավաբանների համար պարզ էր դրանց իրավական տարրական սնանկությունը: Ես չեմ ուզում վիրավորել որեւէ լրագրողի, բայց լավ կլիներ, որ նման հարցազրույց կազմակերպողն ու վարողը գոնե չնչին պատկերացում ունենար իրավական հարցերի վերաբերյալ: Օրինակ, հարցազրուցավարը հարց էր բարձրացնում, թե ինչո՞ւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած, հեղաշրջման կոչեր արած անձանց, վարչապետի դեմ մահափորձ կազմակերպածներին չեն կալանավորել՝ առանց պատկերացում ունենալու, որ կալանքի համար ապացույցներն ու հիմքերը պարտադիր են:

Բայց այդ հարցերը նաեւ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն է հնչեցրել:

Դատարանները շարժվում են օրենքով, այլ ոչ թե իշխող ուժի թելադրանքով կամ օպոզիցիոն ուժերի ցանկությամբ:

Այդուհանդերձ, ինչո՞վ պետք է առաջնորդվի դատավորը՝ որեւէ անձի կալանավորելիս:

Ինչպես ասացի, մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ եւ հիմքեր: Դա օրենքով է նախատեսված: Պայմանը հիմնավոր կասկածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը: Անհրաժեշտ են նաեւ հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարության մասնակիցների՝ տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնախատեսված այլ արարքներ:

Ձեր պրակտիկայում եղե՞լ է, օրինակ, դեպք, երբ Դուք չեք կալանավորել ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի՝ Ձեր նշած պայմանների ու հիմքերի բացակայության հիմնավորմամբ:

Ամենաթարմ օրինակը բերեմ: Անցած շաբաթ ես ազատ եմ արձակել սպանության գործով մեղադրյալի:

Այդ ինչպե՞ս….

Տեսեք, մեղադրյալը 2 ամիս կալանավորված է եղել, ապա դատարանն ազատ է արձակել, հետո դա բողոքարկվել է, եւ մեղադրյալը նորից կալանավորվել է: Այդ ընթացքում 45 օր նա եղել է ազատության մեջ: Քննիչը որպես կալանքի հիմք՝ նշել էր թաքնվելու վտանգը: Ես էլ պատճառաբանեցի, որ 45 օր ազատության մեջ գտնված անձը եթե թաքնվելու ցանկություն ունենար, կթաքնվեր: Այդ հիմքի բացակայության պատճառով էլ չեմ կալանավորել:

Այնուամենայնիվ, փաստ է, որ հնչեղություն ունեցող գործերով կալանավորումներ չեն եղել:

 Ես չգիտեմ, թե ինչու այդ գործերով կալանավորումներ չեն եղել, քանի որ տեղյակ չեմ դատական ակտերից, սակայն համոզված եմ, որ դատավորները հիմքեր ունեցել են՝ նման որոշումներ կայացնելու համար: Ի վերջո, ե՞րբ ենք մենք սովորելու կասկածի տակ չդնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: 2.5 տարի դրա մասին խոսում ենք ու դեռ խոսում ենք: Ուղղակի չի կարելի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կասկածի տակ դնել:

Ամեն դեպքում, լայն հանրության մի մասի համար միգուցե հասկանալի չէ կալանքների փաստի բացակայությունը, եւ Պետրոս Ղազարյանը հնչեցնում էր հանրության կամ դրա մի մասին հուզող հավաքական հարցը:

Հետաքրքիր է, Պետրոս Ղազարյանը հենց այդպես էլ ասաց՝ «մեզ համար հասկանալի չէ»: Գիտե՞ք ինչ, ես որպես դատավոր եմ խոսում՝ եկեք օբյեկտիվ լինենք: Ցանկացած դատական ակտից կողմերից մեկը դժգոհ է լինում: Օրինակ, ընդդիմությունը մտածում էր, որ դատարաններն անհիմն են կալանավորում ընդդիմադիր գործիչներին՝ իշխանության պատվերով: Այ, Պետրոս Ղազարյանը, եթե օբյեկտիվ էր, թող էն ժամանակ էլ այդ հարցը տար Ռուբեն Վարդազարյանին: Իրավական հարցեր քննարկող լրագրողը պետք է օբյեկտիվություն ունենա: Ինչո՞ւ հենց հիմա այդ հարցը նրա մոտ առաջացավ, երբ դատարանները չեն կալանավորել ընդդիմադիր գործիչներին:

Պետրոս Ղազարյանը նաեւ ըստ էության Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքական հայտարարություն կատարելու մեջ՝ նրան կրկին հիշեցնելով նոյեմբերի 16-ի իր հայտարարությունը, որով նա կոչ էր անում գործընկերներին ապացուցել, որ իրենք «վնգստացող դատավորներ չեն», ինչպես ասել էր Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, նա Ռուբեն Վարդազարյանին ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի քաղաքական հայտարարություն անել, եւ «վնգստացող դատավորներ» արտահայտությունը հենց քաղաքական էր, բայց դատական համակարգն իրավունք չունի դրան արձագանքել, որովհետեւ ստացվում է, որ քաղաքական հայտարարությանը տրվել է քաղաքական արձագանք:

Ուրեմն, եթե վարչապետն է նման վիրավորական արտահայտություն արել, ու նրան պատասխան է տրվում դատավորների կողմից, դա համարվում է քաղաքական պատասխա՞ն: Այսինքն՝ այդ տրամաբանությամբ քաղաքական գործչի արած հայտարարության պատասխանը քաղաքակա՞ն է: Ամենեւի՛ն: Հանրային հեռուստաընկերության մեկնաբանի սուբյեկտիվիզմն ուղղակի ճչացող էր: Եթե դու քեզ մոտ մարդ ես հրավիրում, այն էլ՝ ԲԴԽ նախագահին, պետք է մի քիչ պատրաստ լինես:

Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Վարդազարյանը նաեւ «Դատական օրենսգրքում» կատարված լրացումներից խոսեց, ասաց, որ դեմ է ԲԴԽ լիազորությունների՝ այդ ձեւաչափով ընդլայնմանը, բերեց հիմնավորումներ: Կիսո՞ւմ եք նրա կարծիքը:

Այն, ինչ ասաց Ռուբեն Վարդազարյանն այդ տխրահռչակ լրացումների հետ կապված, կիսում է հանրապետության դատավորների զգալի մասը: Մասնավոր զրույցների ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դատական իշխանության ապագայով ու անկախությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանՔայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենքՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանՈր իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)Սա սիրո պայքար է, ինչն ամենամեծ արժեքն է, եթե ի վիճակի ես, միացի'ր սիրո պայքարին. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. ԱնանյանԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Թվով 8 կազմակերպություններ միացել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իրենց աջակցությունն են հայտնելԱնկուսակցական ենք, որևէ կողմնորոշում չունենք, մեր պայքարը միայն հանուն հայրենիքի է․ ուսանող (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, անխուսափելիորեն ռուսական բանակի թիրախ կդառնան. ԶախարովաՇարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՊուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին Այս պայքարը հայկական է. պիտի միանան զոհված զինծառայողների բոլոր պատվախնդիր ծնողները. տիկին ԳոհարՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն էԶելենսկին արևմտյան երկրներից զորքեր է խնդրում Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան ԴանիելյանՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ ԴանիելյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. ՄարտիրոսյանԻմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան ՕհանյանՄենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ»Պետությանը վերադարձված 2 հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին․ դատախազությունՓոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգումԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան
Ամենադիտված