Նեյմարը «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի ամառը
ՍպորտԲրազիլացի ֆուտբոլիստ այսօր պաշտոնապես կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ, հաղորդում է L'Equipe -ը:
Նոր համաձայնագիրը, որը կողմերը պետք է ստորագրեն մայիսի 8-ին, հաշվարկվելու է մինչ 2026 թվականի հունիսի 30-ը: 29-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը:
2017-ի ամռանը Նեյմարը տեղափոխվեց «ՊՍԺ» իսպանական «Բարսելոնայից»։ Այս տրանսֆերը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ։ Բրազիլացու համար փարիզցիները 222 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարեցին: «ՊՍԺ»-ի կազմում Նեյմարը անցկացրել է 112 հանդիպում, որոնցում դարձել է 85 գոլի հեղինակ: «ՊՍԺ»֊ի թիմի հետ միասին՝ բրազիլացին երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը: