Մեր 6 գերիների մասին ես ավելի շատ եմ մտածում, քան դուք․ ՊՆ փոխնախարարը՝ լրագրողներին
ՀասարակությունԱդրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում, կխնդրեմ դա որպես խայծ որեւէ մեկը չվերցնի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին:
«Ինչ որ անհրաժեշտ է ՊՆ-ն թույլատրելիի սահմաններում ամեն ինչ ներկայացնում է: Մի կասկածեք, որ մեր 6 գերիների մասին բոլորը մտածում են, ես ավելի շատ եմ մտածում, քան դուք: Բայց սրանք այնքան նուրբ հարցեր են, որոնք կարող են մանիպուլացվել»,-ասաց նա:
Փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով, ՊՆ-ն իրականացնում է ամեն ինչ եւ իրականացնելու է, որպեսզի սադրանքների չտրվի:
Հարցին, թե ինչքան է հանդուրժողական մոտեցում ցուցաբերելու մեր բանակը, նա արձագանքեց. «Բանակը իր գործողություններն իրականացնում է անհրաժեշտ վերլուծությունների հիման վրա: Մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերը՝ իրավիճակը շտկելու համար։ Ամեն ինչ իրականացվում է, որ չկրկնվեն նման դեպքեր»,–նշեց Սարգսյանը։