Նման հրահանգ չի կարող տրված լինել. ՊՆ փոխնախարարը՝ հայկական կողմի չկրակելու հրամանի մասին
ՔաղաքականԱյս պահին էլ բանակցություններն ընթանում են, նաեւ որպես մեր թիվ մեկ ռազմական դաշնակից Ռուսաստանը նույնպես ջանքեր գործադրում է այս խնդիրն արագ հանգուցալուծելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք մեր զինվորներին հրաման է տրվել չկրակելու, նա պատասխանեց. «Նման հրահանգ չի կարող տրված լինել»:
Իսկ բանակցություններին հնարավոր արդյունքների մասին էլ ասաց. «Արդյունքներից կերեւա արդյունավետությունը»: