«Այսօր գերի ընկած Արթուր Քաթանյանն է»
ԲլոգոսֆերաԿոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեքքք... Ուշադիրրրր նայեքքքք.... Մեր այսօրվա գերի ընկած Արթուր Քաթանյանն ա...
հըըըը՞՞՞՞ կաբինետային փալասներ ի՞նչ կասեք»:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել․
«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։