Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Միրզոյան Փաշինյանը հրապարակել է Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման տեսանյութը Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին. Mediahub Մեր նպատակը Խամենեին ոչնչացնելը չէ․ Նեթանյահու․ Իրանում խոսել են միջուկային զենքի մասին (տեսանյութ) Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը Լռելը դառնում է անթույլատրելի. Սամվել Կարապետյանի կինն ուղերձ է հղել Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ» «Հրապարակ». Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ–ում Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ 

Դատախազությունը պարզաբանել է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի կալանավորման հիմքերը

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման հիմքերի և պատգամավոր Արամ Վարդևանյանի հայտարարությունների վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը: 

«ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամվոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի, անձեռնմխելիությունը, իբրև թե, հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը Աժ-ում հայտարարել է, թե այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությանը պատասխան առ այսօր չի ստացել:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդևանյանի գրությունն ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստ»-ին՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են:

Նկատի ունենալով, որ Ա. Վարդևանյանի հիշյալ գրության վերաբերյալ պաշտոնական պատասխանը լիարժեք ներառում է ՀՀ դատախազության հստակ դիրքորոշումը պատգամավոր ընտրված վերոնշյալ երկու անձանց անձեռնմխելիության հաղթահարման իրավական խնդրի վերաբերյալ, հրապարակում ենք դրա բովանդակությունը՝ ամբողջությամբ:  

«ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝  

«1․(...)

2․ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո (…)»։

Մեջբերված դրույթից ակնհայտ է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության սահմանադրական այս երաշխիքն ակնհայտորեն ենթադրում է, որ քրեական հետապնդումը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել, իսկ ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։

Ավելին, դիմումում նշված անձինք, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն  է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է մատնանշված ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արտահայտված դիրքորոշմանը, բացառապես որի վրա էլ հիմնվել եք դիմում ներկայացնելիս, ապա այն որևէ կապ չունի դիմումում նշված անձանց վերաբերյալ գործերի հանգամանքերի հետ և դրանցով դատավարական վիճակներն ակնհայտորեն տարբեր են։ Նման փաստարկ ներկայացնելիս բացահայտ անտեսել եք, որ այն գործով, որով գլխավոր դատախազի տեղակալը դատական նիստում հայտարարություն է արել, մանդատն ստանալու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող ամբաստանյալներից որևէ մեկն ազատությունից զրկված չի եղել և դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է ազատության մեջ գտնվող պատգամավորի նկատմամբ հետագայում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտության հարցը»։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև՝ քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերը»:     

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոտենում է կողմնորոշվելու վերջնաժամկետը․ Վենս (տեսանյութ)Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. ՄիրզոյանԻնչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FTԵՄ-ն բացահայտել է՝ ինչ է պայմանավորվել Իրանի հետՓաշինյանը հրապարակել է Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման տեսանյութը Երկու շաբաթը առավելագույնն է․ ԹրամփԱՄՆ-ն «պատժել» է Իրանին․ ReutersԻրանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել ՄոսկվաՊուտինը «բացել է փակագծերը»Իսրայելը հայտնել է Իրանի ռազմական օբյեկտներին ուղղված նոր հարվածների մասինՊոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին. MediahubՄեր նպատակը Խամենեին ոչնչացնելը չէ․ Նեթանյահու․ Իրանում խոսել են միջուկային զենքի մասին (տեսանյութ)Թրամփը Իրանի թեմայով նիստ է անցկացրել Թրամփը ԱՄՆ զորքերը Իրան ուղարկելը «ծայրահեղ միջոց» է անվանելՓաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ ՍուրենյանցԻսրայելը հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտի վրաԱՄՆ-ն բանակցություններն օգտագործել է Իսրայելի հարվածները թաքցնելու համար. Իրանի արտգործնախարար ԱրաղչիԱՄՆ-ն և ԵՄ-ն խոսել են Իրանի «վերջին հնարավորության» մասին Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել. Տիգրան Աբրահամյան Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով. ՊուտինԻսրայելը հանդես է եկել հայտարարությամբԱՄՆ-ն երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է ուղարկել Իրանի սահմանԻ՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունըԼռելը դառնում է անթույլատրելի. Սամվել Կարապետյանի կինն ուղերձ է հղելԻսրայելը հայտարարել է ԻՀՊԿ բրիգադի հրամանատարի վերացման մասինԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»Թրամփը կասկածի տակ է դրել հետախուզության՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եզրակացություններըԻնչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»«Հրապարակ». Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ–ումՍպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»«Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ«Ժողովուրդ». Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնինԻրանում 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին«Փաստ». Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի«Հրապարակ». Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու» անցելՀզոր մագնիսական փոթորիկ. Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, մեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ վիրավորներ կան Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 23-ին և 24-ին լույս չի լինի Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունըԱկումբային աշխարհի առաջնություն. «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին» Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարար Քանի դեռ շարունակվում են իսրայելական հարվածները, Իրանը չի բանակցի․ Արաղչի Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ ԷստուկյանԵվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով
Ամենադիտված