00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` դուբլի հեղինակ դարձավ (տեսանյութ)Սարգիս Ադամյանը` դուբլի հեղինակ Փաշինյանը և Ալիևը Twitter-ի իրենց էջերում գրառում են կատարել Արցախի վերաբերյալՇնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը․ Դավիթ Սանասարյան Երևանի առաջին տոնածառը (լուսանկար)Քաղաքապետարանը և բարոյական արձանները․ բաց նամակ Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետինԱբովյանում 42-ամյա կինը լույս աշխարհ է բերել 9-րդ երեխայի․ նրանք ապրում են վագոն տնակում«06»-ով ընկել են Արփա գետը․ կան տուժածներԻնչպիսինն է Երկրի հնագույն ձեռագիր քարտեզը (լուսանկարներ)Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 97-ամյակն է

Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 97-ամյակն է։

Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչները 53-օրյա ինքնապաշտպանություն իրականացրեցին թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ: Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։

Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին առաջին հարձակումից հետո, կորուստներ կրելով, նահանջել է: Թուրքերի գրոհը, թնդանոթների օգտագործմամբ, կրկնվել է օգոստոսի 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9 հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված), դարձյալ նահանջել են: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից. 15-հզ-անոց զորքով պաշարել են լեռը, որոշել սովամահ անել հայերին:

Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է: Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիրը (անգլերեն): Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվել, իսկ թուրքերը պարբերաբար դիմել են հայերին անձնատուր լինելու առաջարկով: Վերջապես սեպտեմբերի 5-ին երևացել է ֆրանսիական «Կիշեն» հածանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին: Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրքական դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով:

Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել: Սկսվել է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են: Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավեր սկսել են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտն արտացոլվել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով: Այն օրինակ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին իտալա-գերմանական զավթիչների դեմ մարտնչող Սլովենիայի պարտիզանների համար. 1942 թ-ին պաշարվելով Ռոգ լեռան բարձունքներում՝ նրանք վճռել են «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվել են հայերը Մուսա լեռան վրա»: Երեքամսյա դիմադրությունից հետո պարտիզանները ճեղքել են շրջափակումը և փրկվել: Այդ ժամանակից ի վեր Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնել են Մուսալեռ գյուղը (Վաղարշապատ քաղաքի մերձակայքում), որտեղ հուշարձան է կանգնեցվել' ի պատիվ Մուսա լեռան հերոս պաշտպանների:

Լրահոս
16 Դեկ
Երևանում սյանը բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` դուբլի հեղինակ դարձավ (տեսանյութ)Սարգիս Ադամյանը` դուբլի հեղինակ «Հե՜յ, փակիր աչքերդ ու թռիր դեպի Լուսաբաց». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային Փաշինյանը և Ալիևը Twitter-ի իրենց էջերում գրառում են կատարել Արցախի վերաբերյալՇնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը․ Դավիթ Սանասարյան Երևանի առաջին տոնածառը (լուսանկար)Քաղաքապետարանը և բարոյական արձանները․ բաց նամակ Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետինԸնտրությունների արդյունքները ՍԴ–ում կարող են վիճարկվել մինչեւ դեկտեմբերի 21-ը․ ԿԸՀ Աբովյանում 42-ամյա կինը լույս աշխարհ է բերել 9-րդ երեխայի․ նրանք ապրում են վագոն տնակում«06»-ով ընկել են Արփա գետը․ կան տուժածներԻնչպիսինն է Երկրի հնագույն ձեռագիր քարտեզը (լուսանկարներ)Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Տարօրինակ է․ Ալիևն ու Փաշինյանը կարծես իրար շատ լավ են հասկանում ու ինչ-որ պայմանավորվածություն կա «էդմոնչիկը այլևս չի կարող օրը ցերեկով գալ Վանաձոր» Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը․ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը Ինչու են հայտնի կոնֆետները կոչվում «Թռչնի կաթ» Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովՍասուն Միքայելյանի երգը՝ հաղթանակից հետո (տեսանյութ) «Ուրարտու»-ն և «Արցախ»-ը հաղթել են բասկետբոլի առաջնության 11-րդ տուրում Երևանի Աբովյան փողոցում բնակարանի հրդեհը մարվել է, կան տուժածներ Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության գնդապետի եղբորորդուն10 միլիոն դրամի գողացված իրերը թողել են և փախել. հանցագործություն Աբովյան փողոցի խանութներից մեկում (տեսանյութ) «Փաշինյանի՝ իշխանություն գալուց հետո ընդդիմադիր դաշտում մեծ վակուում է առաջացել»․ Հարություն Մնացականյան«Իմ քայլը»՝ 88 մանդատ, ԲՀԿ՝ 26, «Լուսավոր Հայաստան»՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պորտուգալիայի առաջնությունում Արփինեն և երեք հրացանակիրները (լուսանկար)Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի. նա կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությանըԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. ուղիղ Հրապարակվել են Հայաստանի բնակչության շրջանում հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները․ Արման Եղոյան «Միսս Տիեզերք 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին (լուսանկարներ, տեսանյութ)«Հրաշալի համերգ էր»․ Եգոր Կրիդը տեսանյութ է հրապարակել հայաստանյան համերգիցԴաժան ու ողբերգական ավտովթար Գյումրիում. հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ կան զոհերԼարսը բաց է միայն մարդատարների համար․ կան կուտակված մեքենաներ Օրվա խորհուրդըԱստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար Պերիս Հիլթոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Գեղեցիկ զգեստով Իրինա Շեյքը` Իսպանիայում (լուսանկարներ)Գործադուլ ՇՊՀ ավագ դպրոցում. աշխատակիցներն իրենց պարգևավճարներն են պահանջում (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստի գեղեցկուհի կինը (լուսանկարներ)Մանրամասներ 6 տարի առաջ Ջրվեժում հնչած կրակոցների դեպքից (տեսանյութ) Գեղեցկուհի Դակոտա Ջոնսոնը` մարզասրահ գնալիս (լուսանկարներ)Պիզելիի գոլը` լավագույնը Ղազախստանի առաջնությունում (տեսանյութ)Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտիցՈվ է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն ԱբրահամյանըԱԱԾ-ն կարճել է Շմայսի գործըԲենզեմայի գոլը հաղթական էր «Ռեալ»-ի համար (տեսանյութ)Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինTOP 50 ռեյտինգային թեկնածուներըՍենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ Լևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amԴրամի գլխին սև ամպեր են կուտակվումԲոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել