Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Մա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի. Կառավարության նոր որոշումը

Հասարակություն

Այսօր կառավարության նիստին քննարկվեց հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածության փոփոխության և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն տալու հարցը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հարցը ներկայացնելիս նշեց, որ արտոնությունը գործել է մինչև 5 տարի ժամկետով։ Կարգավորումը նախապես տնտեսական նշանակություն է ունեցել։

«Այն նախատեսվել է վճարված եկամտահարկը վերադարձնել ֆիզիկական անձանց, վարկերի դիմաց վճարված տոկոսները հիփոթեկային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով։ 2018-ից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածությունը, սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու համար՝ բնակարանի արժեքը սահմանվել էր 55 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ պետության աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը վերջին 2 տարիներին  կտրուկ աճել է.  2015-17 թթ-երին ծրագրի շահառուներ են եղել մոտ 800 մարդ տարեկան, 2018-19-ին՝ 2000, 2020-ին՝ 5200։ Ըստ նախագծի՝ 2015 թվականի ընթացքում վար­կա­ռու­ներին (համա­­վար­կառու­նե­րին) վերա­դարձ­վել է 273,9 մլն. դրամ, 2016թ.՝ 1.3 մլրդ. դրամ, 2017թ.՝ 2.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ.՝ 4,7 մլրդ․ դրամ, 2019թ․ 7,9 մլրդ դրամ, 2020թ․ 13,3 մլրդ․ դրամ, իսկ 2021 թվականի առաջին կիսամ­յա­կում 9,7 մլրդ․ դրամ եկամտային հարկի գումար, ինչը նշանակում է, որ եկա­մտա­յին հարկի վերա­դարձման համա­կարգի շրջանակներում պետա­կան բյուջեից կատարվող ծախ­սերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա:

Նախարարը նշեց նաև, որ բնակարանների կառուցումը հիմնականում եղել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, իսկ նոր փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածություն։

«Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից արտոնությունը կսահմանափակվի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների  ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ,  2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան երրորդ գոտում, 2025 թվականի հունվարի 1-ից  Երևանի մնացած գոտիներում»,- ասաց նախարարը։

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ առաջարկվող սահ­մա­նա­փա­կում­­ները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարական թույլ­տվու­­թյունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման
Ամենադիտված