Հայտնի է դարձել աշխարհի ամենաաղքատացած հարուստ մարդու անունը
ԱշխարհBloomberg- ը հրապարակել է աշխարհի ամենաաղքատացած մարդու անունը: Դա չինական Pinduoduo տեխնոլոգիական հարթակի հիմնադիր Քոլին Հուանգն է, ով այս տարի կորցրել է ավելի քան 27 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ իր ընկերությունը չինական ճնշումների զոհ է դարձել:
Սա ամենացայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես փոխվեց իրավիճակը չինացի միլիարդատերերի համար, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սկսեց վարել «ընդհանուր բարեկեցության» քաղաքականություն և ճնշում գործադրել մասնավոր ընկերությունների վրա: Bloomberg Index-ի տվյալներով՝ ամենաշատ միջոցներ կորցրած 10 միլիարդատերերից վեցը Չինաստանից են:
Pinduoduo (PDD) -ի բաժնետոմսերն այս տարի ավելի էժան են, քան Alibaba-ինը կամ Tencent-ինը: PDD-ի արժեթղթերը նվազել են գրեթե 44 տոկոսով, մինչդեռ Alibaba-ինը նվազել է 33 տոկոսով, իսկ Tencent-ինը՝ 19 տոկոսով:
Քոլին Հուանգը, ով PDD-ի 28 տոկոսի սեփականատերն է, հիմնադրել է ընկերությունը 2015 թվականին և այն արագորեն վերածել էլեկտրոնային կոմերցիայի հսկայի: Նրա շուկայական արժեքը հասել է 178 միլիարդ դոլարի, այնուհետև իջել է մինչև 125 միլիարդ դոլարի: Հուանգը, որի կարողությունը կազմում է մոտ 35 միլիարդ դոլար, անցյալ տարի լքել է գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ մարտին հեռացել խորհրդի նախագահի պաշտոնից: