Հրդեհ է բռնկվել Գյումրու 6 տների տանիքներում Աստղագուշակ նոյեմբերի 27-ի համար Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին «Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին. հանդիպում ենք Հանրապետության հրապարակում» Այդ թղթերը ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար. Ոսկանյան Պետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ նախագահ Հույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել է 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում. Մարության (տեսանյութ) 

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:

ՏԻՄ ընտրություններում նա Սյունիքի համակարգողի դերն էր ստանձնել և ներկա էր գտնվում ՔՊ թեկնածուների ու համայնքների բնակիչների նախընտրական հանդիպումներին: Սակայն Գորիսում և Մեղրիում ՔՊ-ի խայտառակ պարտություններից հետո, կարծես, Ավինյանի թեկնածությունը կասկածի տակ է հայտնվել, և չի բացառվում, որ ԶՊՄԿ տնօրենի աթոռն առաջարկվի այլ ՔՊ-ականի՝ մեզ հայտնեց ԶՊՄԿ-ին մոտ աղբյուրը:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, թե ինչու պետք է ՀՀ կառավարությունը նշանակի կոմբինատի տնօրենին: Չէ՞ որ նա բաժնետոմսերի ընդամենը 15 տոկոսի տերն է, և նույն Արդյունաբերական ընկերությունը, որն իր 60 տոկոսից 25-ը տվել է Հայաստանին, պետությունից ավելի մեծ բաժին ունի՝ 35 տոկոս: Հենց այստեղ է թաքնված շան գլուխը:

Ըստ ամենայնի, Արդյունաբերական ընկերությունը կառավարության հետ նաև տնօրենի հարցում է համաձայնության եկել: ԶՊՄԿ 15 տոկոս բաժնետերը դառնալուց բացի, Արդյունաբերական ընկերությունը Փաշինյանին է հանձնել տնօրեն նշանակելու իրավունքը: Իսկ կառավարությունն օգնել է նրան 60 տոկոսի տեր դառնալ, պայմանով, որ Ավինյանը պետք է գնա քաղաքական խնդիրներ լուծելու, մարզը նախկինների «տակից» հանելու: Չի կարելի բացառել, որ ռուսական կողմի հետ ևս քաղաքական պայմանավորվածություններ կան, որոնց մասին չի ասվում:

Այս դեպքում գործարքը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես ռուսական ընկերության կողմից բարեգործություն, նվիրատվություն, ավելի հասկանալի է դառնում: Թե չէ ո՞ր բիզնեսմենն է հանքարդյունաբերության բաժնետոմսեր նվիրում պետությանը: Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք պետությունն է այս 15 տոկոս բաժնեմասի տերը, թե՞ մի խումբ մարդիկ, որոնք այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ոչինչ չի արգելում նրանց՝ մի հիանալի օր ԶՊՄԿ բաժնետոմսերը վաճառել իրենց մտերիմ գործարարներից մեկին: Կարող ենք եզրակացնել, որ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որի արդյունքում նախկինների տակ եղած բիզնես էլիտան փոխարինվում է նոր բիզնես էլիտայով:

ՀԳ. Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ի դեպ, վարչապետի խոսնակը ՀՀ կառավարության ամենաանհասանելի աշխատակիցն է դարձել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ է բռնկվել Գյումրու 6 տների տանիքներումԱստղագուշակ նոյեմբերի 27-ի համարՓաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին«Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին. հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»Այդ թղթերը ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար. ՈսկանյանՊետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ նախագահՀույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացիՎարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել է211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում. Մարության (տեսանյութ)Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՏաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի էԱբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ը, վերջինս հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակինԳորիս-Կապան ճանապարհին կառուցվում է ադրբեջանական SOCAR բենզալցակայան (լուսանկար)«Ժողովուրդ». Քրեական օրենսգրքում կրկին փոփոխություններ կլինեն«Փաստ». Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամ է ստեղծվել«Փաստ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում«Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ«Հրապարակ». Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը«Ժողովուրդ». Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը«Հրապարակ». Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցըԱֆղան «Մոնա Լիզան» փախել է ԻտալիաԷրդողանն արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրայի անկման մեջ Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա. կան զոհեր Մեզ ներկայացնող էակը բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով․ Արմեն Աշոտյան Ինչ չկա հրապարակված հայտարարության մեջ. Էլիբեգովա Դերասան Ռաֆայել Երանոսյանը ՔՊ-ականների հետ հանդիպել է Արաքս համայնքի բնակիչներինԿանադայում լճի վրա սառցե ֆենոմեն է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)Բրիտանացու համար 3D տպիչով աչք է տպվել (տեսանյութ)Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքըԺաննա Բուտուլյանն անկեղծ լուսանկար է հրապարակելՀայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. ՓաշինյանՍյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ ՓաշինյանինՍտորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ․ Էդմոն Մարուքյան Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են․ Բաբկեն Թունյան Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԷդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին քայլերթ կիրականացնի Աբովյան համայնքումԿառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով հրապարակել է «Հայաստան» հիմնադրամին ուղղված հարցերը Թուրքիան Ռուսաստանին և Չինաստանին համարում է Թյուրքական պետությունների կազմակերպության «բնական անդամներ»Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերըՌուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտինը` Փաշինյանին Սուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվելԵս հաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան. ՓաշինյանՆոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․միջազգայնագետ Մի «լայքի» պատմություն․ պոլիկլինիկայի տնօրենի ազատումը քաղաքական ենթատե՞քստ ունիՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում. Պուտին Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը (տեսանյութ)
Ամենադիտված