Կուբացի կինը պատմել է, որ Մարադոնան իրեն բռնաբարել է 20 տարի առաջ (լուսանկարներ)
ՍպորտԿուբացի Մևիս Ալվարեսը, ով դատի է տվել Դիեգո Մարադոնայի մտերիմ մարդկանց, ասել է, որ հայտնի ֆուտբոլիստն իրեն բռնաբարել է անչափահաս տարիքում, գրում է Infobae թերթը։
Ավելի վաղ Արգենտինայի դատարանը սկսել էր մարդկանց թրաֆիքինգի գործով լսումներն այն բանից հետո, երբ Ալվարեսը պնդում էր, որ 20 տարի առաջ՝ 16 տարեկանում, երկուսուկես ամիս անցկացրել է հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ։ Հայցը ներկայացվել է նրա շրջապատի մարդկանց դեմ։ Աղջիկը Մարադոնայի հետ ծանոթացել է Կուբայում, որտեղ նա եկել էր՝ թմրամոլությունից բուժվելու։
«Մայրիկը եկավ ինձ տեսնելու, երբ մենք Հավանայում էինք, և Դիեգո Մարադոնան չցանկացավ բացել դուռը նրա առջև։ Նա փակեց բերանս, որպեսզի ես չգոռամ և ոչինչ չասեմ, և հայհոյեց ինձ»,- ասել է Ալվարեսը։
Արդեն 37-ամյա կինը պատմել է, թե ինչպես էր Մարադոնան ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ բռնություն գործադրում իր նկատմամբ։