Բուենոս Այրեսի օդանավակայանում տեղադրվել է Մարադոնայի արձանը (լուսանկար)
ԼուսանկարներԲուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում տեղադրվել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնայի արձանը, հայտնել է երկրի օդանավակայանները շահագործող Aeropuertos Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությունը։
«AA2000-ը Էզեյզայի միջազգային օդանավակայանում տեղադրվել է Մարադոնայի 10 համարի մարզաշապիկով արձանը, որը ներկայացնում է ֆուտբոլի լեգենդին 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ամբողջ հասակով արձանը 3D ֆորմատն ունի։ Ըստ մամուլի ծառայության՝ AA2000-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանն անձամբ է Մարադոնային առաջարկել կանգնեցնել նրա արձանը, իսկ ֆուտբոլիստը խնդրել է հուշարձանը կանգնեցնել Էզեյզի օդանավակայանում։