Իտալիայի և Արգենտինայի հավաքականները կարող են հանդիպում անցկացնել՝ ի հիշատակ Մարադոնայի
ՍպորտԻտալիայի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականները մտադիր են ընկերական հանդիպում անցկացնել Դիեգո Մարադոնայի հիշատակին, հայտնում է The New York Times-ի լրագրող Թարիք Պանյան Twitter-ի իր էջում:
Ըստ աղբյուրի՝ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնների խաղը կարող է տեղի ունենալ Նեապոլում: Ավելի վաղ Հարավային Ամերիկայի Ֆուտբոլային Համադաշնությունը Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միությանը հրավիրել էր Արգենտինայի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպմա նը: 2020 թվականի փետրվարին ՈՒԵՖԱ-ն և CONMEBOL-ը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին տարբեր ոլորտներում, որոնք նպաստում են երկու մայրցամաքների ֆուտբոլի զարգացմանն ու աճին:
Հուլիսի 11-ին Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Անգլիայի ազգային հավաքականին: Արգենտինան նվաճեց Ամերիկայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Բրազիլիային: Մարադոնան մահացավ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին։ Նա 60 տարեկան էր: Նախկինում նրա անունով էր կոչվում իտալական «Նապոլիի» մարզադաշտը, որում Մարադոնան դարձավ Իտալիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: