Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գրասենյակը նոր ղեկավար ունի
ՔաղաքականՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ՝ Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքում առկա որոշումից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վահե Դավթյանին 2021 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Վահե Դավթյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնակատարի պաշտոնից: