Գագիկ Ջհանգիրյանի փեսան նոր պաշտոն ստացավ
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անրի Վարդանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Արեն Եղիազարյանը ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Նշենք, որ Անրի Վարդանյանը ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Վարդանյանը մինչ այս զբաղեցնում էր Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը, սակայն պաշտոնից ազատվել էր շուրջ երկու ամիս առաջ: