Բժիշկը խոսել է ձմռանը դիետաների վտանգների մասին
ԱշխարհՁմռանը դիետաները կարող են վտանգավոր լինել, ցուրտ սեզոնին անհրաժեշտ է սննդակարգում ներառել յուղալի ապուրներ և խոզի ճարպ, զգուշացրել է դիետոլոգ Մարիյաթ Մուխինան «Народными Новостями»-ին տված հարցազրույցում։
«Սննդի կտրուկ սահմանափակումների պատճառով օրգանիզմում մեծանում է երկաթի դեֆիցիտը, որի դեպքում ցանկացած դիետա կտրականապես հակացուցված է։ Եթե երկաթի պահուստն ընկնում է, հորմոնների աշխատանքը խաթարվում է։ Դրա հետ մեկտեղ գրեթե բոլորի մոտ վիտամին D-ի պակաս կա: Եվ քանի որ ձմռանը մարմինը բավարար քանակությամբ չի ստանում այդ վիտամինը արևից, այս ժամանակահատվածում դիետաները դառնում են ամենավտանգավորներից մեկը»,- բացատրել է նա:
Ձմռանը սննդակարգում կարեւոր է ներառել յուղոտ մթերքներ, ընդգծել է բժիշկը։ Օրինակ, 30-50 գրամ ճարպը պարունակում է մարդու համար նախատեսված ճարպի օրական չափաբաժինը և արախիդոնաթթու, որը խթանում է իմունային համակարգը:
Ցուրտ սեզոնին օգտակար կլինեն նաև յուղալի ապուրները, խոլոդեցն ու ժելեն, հավելել է Մուխինան։
«Պետք է ուտել այն ամենը, ինչ ձեզ էներգիա է տալիս: Շատ կարևոր է խմել շատ տաք ջուր և ըմպելիքներ: Բայց հենց տաք ջուրն է հզոր խոլերետիկ միջոց, լավացնում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը»,- ասել է նա։