«Ո՞ւր է Սերգեյը». Գոհար Ավետիսյանը բաժանվե՞լ է ամուսնուց
ԲլոգոսֆերաՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջից հեռացրել է ամուսնու` Սերգեյ Ավետիսյանի հետ բոլոր լուսանկարները: Գոհարի հետևորդները ենթադրել են, որ զույգը բաժանվել է:
«Ո՞ւր է Սերգեյը»,- օգտատերերը նման մեկնաբանություններ են թողնում հայազգի դիմահարդարի վերջին հրապարակումների տակ: Սակայն Գոհարն այդպես էլ չի մեկնաբանել իր ամուսնալուծության մասին լուրերը:
Նշենք, որ զույգն ունի որդի` Գասպարը, և նրանք ընտանիքով այս տարի ամառային արձակուրդն անցկացրել էին Հայաստանում: Գոհարը նշել էր, որ Սերգեյն առաջին անգամ է իր հայրենիքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դիմահարդարն իր հետևորդներին պատմել էր, թե ինչու է բաժանվել առաջին ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից: