«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Կոմանի հետ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը կարող է դեռ երկար մնալ ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը, սակայն ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն, հայտնում է L'Equipe-ը։
Սպասվում է, որ ֆրանսիացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը կկնքի 3 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կեռապատկվի։ Այսպիսով՝ Կոմանը կդառնա երրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը կլինի Մանուել Նոյերից և Ռոբերտ Լևանդովսկուց հետո։ Այժմ Քինգսլի Կոմանը վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: