Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ) Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն է Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան 

Իմ երգերում արտացոլված են ապրումներս․ երգիչ Սարգիս Եղիազարյանը՝ Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, նոր տեսահոլովակների և առաջիկա պլանների մասին

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է երիտասարդ ու սիրված երգիչ Սարգիս Եղիազարյանի հետ, որը հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ իր սիրային երգերի շնորհիվ: Երգչի հետ զրուցել ենք նրա կրթության, Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, առաջիկա պլանների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Սարգիս, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայրենիքում կոնսերվատորիա չեք ընդունվում, որովհետև Ձեր միտքն ու ցանկությունը Գերմանիայի կոնսերվատորիան է։ Արդյո՞ք ինչ-որ քայլ ձեռնարկել եք այն իրագործելու համար:

- Սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում՝ դասական վոկալ բաժնում։ Իմ դասախոսների երերազանքն էր կրթությանս շարունակությունը տեսնել Գերմանիայում, երևի թե հենց այդտեղից էլ առաջացել է այնտեղ սովորելու ձգտումս։ Սակայն այսօր կատարվել է մեկ այլ երազանք, որի մասին այն ժամանակ չեմ բարձրաձայնել՝ լինել հայկական էստրադայի մասնիկ, երգիչ, երգել հայկական-ժողովրդական երգեր: Այսօր քիչ թե շատ հասել եմ դրան, և Գերմանիայում դասական վոկալ սովորելու  երազանքս փոքր-ինչ անտեսվել է: Բայց ինչպես երկրից դուրս սովորելը, դասական վոկալին վերադառնալը, այնպես էլ մի շարք այլ երազանքներ, վստահ եմ՝ մի օր իրականանալու են: 

Ձեր երգացանկում գերակշռում են ռոմանտիկ երգերը, քանի որ դրանց երաժշտության հեղինակը Դուք եք, հնարավո՞ր է դրանք նվիրված են կոնկրետ մեկ անձի և դրանցում արտացոլված են Ձեր ապրումները։

- Ճիշտ եք, ռոմանտիկ երգերն իմ երգացանկում գերակշռող են, որոնցից մի մասի հեղինակը ես եմ: Դրանք գրվել են իմ կյանքի տարբեր պայմաններում ու փուլերում: Երգերիս մեջ անկեղծ եմ, որովհետև դրանցում արտացոլված են այդ պահի ապրումներս: Թեև իմ երգացանկում շատ են ռոմանտիկ երգերը, սակայն դա չի նշանակում, որ սահմանափակվում եմ միայն այդ ոճով։ Առաջիկայում ներկայացնելու եմ  պարային և հայկական ժողովրդական երգեր: 

Երկար ժամանակ է պահանջվում արտիստներից Youtube-յան ալիքում հավաքել 100 000-ից ավելի հետևորդ և արժանանալ արծաթե կոճակի։ Ձեզ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել դրան։ Կասեք՝ ինչպե՞ս ստացվեց։ 

- YouTube-ն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս քո երգերը մատուցել և շուտ հասցնել հանդիսատեսին: Երաժշտական գործունեությունս սկսելիս իմ առջև երբեք խնդիր չեմ դրել հավաքել հետևորդներ կամ հետևել թվերին, բայց, փառք Աստծո, ստացվեց այնպես, որ կարճ ժամանակում ինձ հաջողվեց ունենալ 100.000 հետևորդ։ Երբ YouTube-ից նամակ ստացա և տեղեկացա, որ արժանացել եմ արծաթե կոճակի, նույնիսկ անակնկալի եկա, քանի որ զբաղվածությանս պատճառով բավականին երկար ժամանակ չէի հետևում թվերին: Բնականաբար, անչափ հաճելի էր, ինչի համար շնորհակալ եմ նաև իմ հադիսատեսին, հետևորդներին, որովհետև այդ կոճակն իրենց շնորհիվ ձեռք բերված հաղթանակներից մեկն է: 

Սարգիս, Ձեր տեսահոլովակներից մի քանիսը նկարահանել է ռեժիսոր, նաև Ձեր մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը։ Նախ ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը։ Արդյո՞ք հեշտ է աշխատել նրա հետ որպես ռեժիսոր, թե որպես մենեջեր։ 

- Սյոմայի հետ մտերիմ ընկերներ ենք դեռ 2014թ-ից, բայց առաջին համագործակցությունը որպես ռեժիսոր եղել է 2019-ին «Քեզ գտա» տեսահոլովակի նկարահանման նպատակով։ Դրանից հետո արդեն Սյոման հանդիսացավ իմ մենեջերը: Ինչ վերաբերում է՝ ինչպիսին է նա որպես մենեջեր և ռեժիսոր, ապա դրանք տարբեր աշխատանքներ են: Ռեժիսորի աշխատանքում ստեղծագործական պրոցեսում ենք լինում, լրիվ այլ շփման մեջ, իսկ մենեջերի աշխատանքը, կարծում եմ, ավելի պատասխանատու է և զգոնություն պահանջող: Կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ համատեղ աշխատանքը հիանալի է ստացվում և առանց կոնֆլիկտների: 

Ձեր ուժերը փորձեցիք նաև հեռուստասերիալներում։ Ինչպե՞ս կարողացաք առանց դերասանական կրթություն ունենալու մարմնավորել ոչ այնքան երկրորդական կերպարներ։ Արդյո՞ք հեռուստադիտողը Ձեզ կրկին կտեսնի հեռուստասերիալներում:

- Այո՛, առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից, նկարահանվել եմ Հայաստանում ամենառեյտինգային «Պատվից առավել» և «Աղթամար» հեռուստասերիալներում: Առաջարկը ստանալիս, իհարկե, մտածում էի` համաձայնե՞լ, թե՞ ոչ, քանի որ մեծ պատասխանատվության զգացում կար, բայց միաժամանակ հետաքրքրություն և ցանկություն ունեի փորձել ինձ նաև այդ ոլորտում։ Ասել, թե երգարվեստը դերասանական արվեստից ծայրահեղ տարբեր է, սխալ կլինի, քանի որ թե՛ երգիչը, թե՛ դերասանն արտիստներ են: Պարզապես երկու դեպքում էլ պետք է ճիշտ ներկայանալ՝ մարմնավորելով տարբեր կերպարներ, որոնք կարող են խորթ լինել քեզ: Որպես դերասան ներկայանալու շատ առաջարկներ կան, բայց, զբաղված լինելով երգարվեստով, առայժմ բոլոր առաջարկներից հրաժարվել եմ, հետոն՝ չգիտեմ, չեմ ուզում խոստանալ: 

Դերասան, երգիչ, թե ստեղծագործող, որը՞ կընտրեիք որպես մասնագիտություն ամբողջ կյանքի համար:

- Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որը համարում է՝ մարդ չի կարող տարբեր ոլորտներում լինել լավագույնը։ Հետևաբար, ինձ համար ավելի կոմֆորտ է երգիչ-ստեղծագործողի աշխատանքը: Ես կատարում եմ ոչ միայն իմ, այլև շատ այլ կոմպոզիտորների, տարբեր հեղինակների գրած երգերը: 

2021-ը ստեղծագործական բուռն տարի էր Ձեզ համար։ Ի՞նչ սպասել 2022-ին։ 

- Այո՛, 2021-ին մենահամերգներ ունեցա Երևանում և մարզերում: Շնորհակալ եմ ինքս ինձ այն առումով, որ կարողացա հանդիսատեսիս ցանկությունները կատարել ու սպասելիքները ինչ-որ չափով արդարացնել: 2022-ի նախագծերի մեջ մտնում է ավելի ընդարձակել սահմանները և ներկայանալ ՀՀ-ից դուրս ապրող հայ հանդիսատեսին: Ինչ վերաբերվում է նոր երգերին և տեսահոլովակներին, ապա ասեմ՝ տարին արդեն իսկ սկսել եմ նոր տեսահոլովակով: Ունեմ նաև նոր երգեր, որոնք  նույնպես կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Ինչպես ասում են՝ Աստված առաջ:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)Սա սիրո պայքար է, ինչն ամենամեծ արժեքն է, եթե ի վիճակի ես, միացի'ր սիրո պայքարին. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. ԱնանյանԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Թվով 8 կազմակերպություններ միացել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իրենց աջակցությունն են հայտնելԱնկուսակցական ենք, որևէ կողմնորոշում չունենք, մեր պայքարը միայն հանուն հայրենիքի է․ ուսանող (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, անխուսափելիորեն ռուսական բանակի թիրախ կդառնան. ԶախարովաՇարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՊուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին Այս պայքարը հայկական է. պիտի միանան զոհված զինծառայողների բոլոր պատվախնդիր ծնողները. տիկին ԳոհարՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն էԶելենսկին արևմտյան երկրներից զորքեր է խնդրում Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան ԴանիելյանՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ ԴանիելյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. ՄարտիրոսյանԻմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան ՕհանյանՄենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ»Պետությանը վերադարձված 2 հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին․ դատախազությունՓոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգումԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազանՌուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԹող ինձ էլ կանչեն ԱԱԾ․ Միքայել Սրբազան (տեսանյութ) Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)
Ամենադիտված