Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել քաղաքացուն. 168.am (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ավելի վաղ 168.am-ը հայտնել է, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: