Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան 

Ինչպես են ՔՊ-ական քաղաքապետերը մսխում սուղ համայնքային բյուջեները

Վերլուծական
2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական քաղաքապետերի` ՔՊ-ական քաղաքագլուխները պաշտոնները ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված։
 
Այդպես է արդյոք այսօր` հեղափոխություից չորս տարի անց, դատեք ինքներդ։
 
Դիցուք ` Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 10 նոր տրոլեյբուսներով: Եվ այստեղ խնդիրը անգամ այն հարցը չէ, թե արդյո՞ք Երևանին տրոլեյբուսներ անհրաժեշտ են, թե ոչ, խնդիրը վերջիններիս գինն է. այն է՝ 10 ավտոբուսի դիմաց քաղաքապետարանը բյուջեից պատրաստվում է վճարել 2 միլիարդ դրամ: Որպեսզի քաղաքացիների էլ ավելի լայն շրջանակ ծանոթանա, թե ինչպիսի օգտակար գնում են պատրաստվում իրականացնել մայրաքաղաքի ղեկավարները՝ այդ լուրը փոխքաղաքապետերից մեկը նույնիսկ ֆեյսբուքյան գովազդի տակ էր տարածում:
 
Էջմիածնի քաղաքապետարանը պետական գնումների մրցույթին ներկայացրել էր ոսկյա մատանիներ գնելու հայտ: Գնումների ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը գնել է նաև գրասենյակային և տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի գումար է նախատեսված մեքենաների նորոգման, ավտոպահեստամասերի գնման, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման, ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և փոստային ծառայությունների համար։ Քաղաքապետարանը 19 մլն 115 հազար դրամ մտադիր է ծախսել համաքաղաքային միջոցառումների անցկացման, կես միլիոն դրամ՝ ծաղկեպսակների և ծաղիկների ձեռքբերման նպատակով։
 
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով հեղափոխությունից առաջ էլ էր ղեկավարում համայնքը, նույնպես մեծ սեր ուներ ճոխ ու անիմաստ ծախսերի հետ, որոնք ոչ այլ ինչ էին, քան քաղաքի բյուջեի մսխում։ Մասնավորապես, նա պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան ձեռք բերել, որի յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:
 
Մամուլը շաբաթներ առաջ գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են: Բացի այդ, Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին 20-35 հազարական դրամ է տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
 
Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով և ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։
 
Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։
 
Ինչպես հասկանում ենք` հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ)
Ամենադիտված