Կիևում ցանկանում են, որ Թել Ավիվն իրենց վաճառի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, ինչպես նաև թույլ տա Գերմանիային մատակարարել «Սփայկ» հակատանկային համակարգեր։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին։
«Ես ցանկանում եմ, որ Իսրայելի կառավարությունը դուրս գա իր հարմարավետության գոտուց և վերադառնա իրականություն», - ասաց նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն խնդրել է Թել Ավիվին հավանություն տալ հրթիռային համակարգերի փոխանցմանը Ուկրաինային, որոնք արտադրվում են Գերմանիայում իսրայելական գործարանում, սակայն մերժում են ստացել։