Ջրասուզակը «Ոսկե ափ» կոչվող լողափից դուրս է բերել 63-ամյա ջրահեղձ եղած տղամարդուն
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում «Ոսկե ափ» կոչվող լողափում քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած ջրափրկարար Վահե Մելքոնյանը ափից մոտ 40 մետր հեռավորության վրա ջրի մեջ հայտնաբերել է տղամարդու դին և դուրս բերել ափ։
Ոստիկաններն ու քննիչը պարզել են, որ ջարհեղձ եղած քաղացին Երևանի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Խ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։