Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն է Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան 

Հայտնի է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշը․ 16 երկիր կմասնակցի

Հասարակություն

Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում են, որ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշ է ընտրվել միջազգայնորեն ճանաչված խաղալիք հոլը: Մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։

Պտտի՛ր հրաշքը

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Մեզ համար չափազանց կարևոր էր ընտրել մի այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլեր և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը, և՛ կմիավորեր մասնակից բոլոր մանուկներին,- ասում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և հավելում,- վստահ եմ՝ բոլորս այս խաղալիքի հետ կապված լավ հիշողություններ ունենք։ Կոնցեպտի վրա աշխատելիս պարզ դարձավ, որ հոլ ունեն գրեթե բոլոր երկրները, և ամեն մեկինը առանձնահատուկ է յուրովի։ Սա հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլոր միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով»։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը նշում է․ «Ուրախ ենք այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՊուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին Այս պայքարը հայկական է. պիտի միանան զոհված զինծառայողների բոլոր պատվախնդիր ծնողները. տիկին ԳոհարՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն էԶելենսկին արևմտյան երկրներից զորքեր է խնդրում Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան ԴանիելյանՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ ԴանիելյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. ՄարտիրոսյանԻմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան ՕհանյանՄենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ»Պետությանը վերադարձված 2 հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին․ դատախազությունՓոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգումԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազանՌուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԹող ինձ էլ կանչեն ԱԱԾ․ Միքայել Սրբազան (տեսանյութ) Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան
Ամենադիտված