Բախումից հետո ոստիկանի վարած Mazda-ն գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սևան-Գոմաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mazda 6 և VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով Ա․ Մխեյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Mazda 6-ի վարորդը ոստիկանության ծառայող է, ով աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։