Ուկրաինական զինուժը կրկին հրթիռակոծել է ռուսական Բելգորոդը. կան ավերածություններ (տեսանյութ)
ՌուսաստանՈւկրաինական բանակը կրկին թիրախավորել է երկրի հետ սահմանակից ռուսական Բելգորոդ քաղաքը:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նշել է, որ այս պահին քաղաքում աշխատում է ՀՕՊ-ը:
«Գուբկինի փողոցի բազմաբնակարան շենքում փլուզումներ և ավերածություններ են, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասել է պաշտոնյան:
Նա նշել է նաև, որ քաղաքապետ Անտոն Իվանովտ և բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են և հետևում են իրադարձությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ ուկրաինական զինուժը վերջին երեք օրերին ինտենսիվորեն հրթիռակոծում է Բելգորոդ քաղաքը: