Մենդի Մուրը հայտնել է երկրորդ երեխայի անունը
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի, դերասանուհի Մենդի Մուրը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային և գաղտնազերծել նրա անունը։ Դերասանուհին իր անձնական բլոգում ամուսնու և նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել։
«Օսկար Բենեթ Գոլդսմիթը ժամանեց մի փոքր ուշ, բայց շատ սպասված (և գալուստն ավելի հեշտ և արագ էր, քան իր ավագ եղբորը՝ ի ուրախություն նրա ծնողների): Բոլոր ասացվածքները ճշմարիտ են. մեր սրտերը կրկնապատկվել են, և սիրո անվերապահությունը զարմանալի է: Դա բառերով չես արտահայտի, և մենք այնքան երախտապարտ ենք, որ այժմ ունենք չորս հոգանոց ընտանիք»,- գրել է նա:
Մենդի Մուրն ամուսնացած է ֆոլկ-ռոք խմբի մենակատար Դոս Տեյլոր Գոլդսմիթի հետ։ Նրանց գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ Լոս Անջելեսում։ Ավելի ուշ արտիստը տոնակատարությունից լուսանկար է ցուցադրել սոցիալական ցանցերում։ Իսկ 2021 թվականի փետրվարի 20-ին երգչուհին առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդի է ունեցել, որին տվել են Օգոստոս Հարիսոն կրկնակի անունը։ Մենդի Մուրն ասել է, որ երեխային այդպես է անվանել, քանի որ հենց ամառվա վերջին է իմացել երկար սպասված հղիության մասին, և Թեյլոր Գոլդսմիթին նույնպես դուր է եկել այս միտքը։