Արի, որ ապացուցենք, որ. Էլինար Վարդանյան
ԲլոգոսֆերաՆոյեմբերի 5-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի և հանուն Հայաստանի: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը.
«Նոյեմբերի 5-ին Արցախի մեր հայրենակիցները հետևելու են, թե Հայաստանում որքան մարդ իր ձայնը կբարձրացնի հանուն միասնության:
Արի, որ ապացուցենք, որ
- Արցախի մեր հայրենակիցները մենակ չեն,
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնել,
- Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում,
- Առանց Արցախ չկա Հայաստան,
- Առանց Արցախ չի կարող լինել խաղաղություն»: