Միակ բանը, որը հայերն անում են հանճարեղ և անթերի՝ իմիտացիան է
ԲլոգոսֆերաՄիակ բանը, որ իմիտացիա չէ և շատ բնական է ստացվում մեզ մոտ, ուտելն ու բնական կարիքները հոգալն է: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Միակ բանը, որը հայերն անում են հանճարեղ և անթերի՝ իմիտացիա է։
Տեսեք, ՀՀ իշխանություններն իմիտացիա են անում, որ պետություն են ղեկավարում։
Ընդդիմությունն իմիտացիա է անում, որ պայքարում է իշխանությունների դեմ։
Հասարակությունն իմիտացիա է անում, որ ապրում և արարում է։
Ուժային կառույցներն իմիտացիա են անում, որ անվտանգություն են ապահովում։
Դատախազությունը, դատարանները արդարադատության իմիտացիան են ապահովում։
Քննչական ու հակակոռուպցիոն մարմինները՝ «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձի իմիտացիան։
Օլիգարխները՝ բարեգործության և օրինապաշտության իմիտացիայի էտալոններ են։
ԶԼՄ-ները՝ լրատվություն տրամադրելու իմիտացիա են անում։
Բուհերի իմիտացիան դեռ խորհրդային ժամանակահատվածից է գալիս։
Քաղաքապետարանն այնքան է իմիտացիայով զբաղվել, որ մետրոյի նոր կայարանով արդեն երազախաբ է լինում
Դե տիեզերական ծրագրերի, գյուղատնտեսության, ֆուտբոլի և այլ անիմաստ բաների իմիտացիայի մասին արդեն գիտեն անգամ բոլոր «հպարտ» քաղաքացիները: Միակ բանը, որ իմիտացիա չէ և շատ բնական է ստացվում մեզ մոտ՝ ուտելն ու բնական կարիքները հոգալն է»,-գրել է նա։