Մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականում հանդես եկող 5 ֆուտբոլիստների զինծառայությունից տարկետում տրվեց
ՔաղաքականԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիտում որոշեց 2022-ի զմեռային զորակոչից տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանք հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և Հայաստանի ազգային հավաքական թիմում: Նրանք մասնակցելու են ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և Արման Ռոբերտի Մարկոսյանը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց Պողոս Սարգիսի Կրմզյանին, Սերգեյ Լեռնիկի Մուրադյանին և Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանին:
Նրանք եւս հանդես են գալիս մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում եւ մասնակցելու են ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և Եվրոպայի նախընտրական փուլերի խաղերին: